Այսօր Մեղրին մեր ձեռքից փախցրեցին, ու հիմա քարոզչությամբ փորձում են համոզել, որ այդպես չէ․ այդպես մեզ համոզում էին, որ Ղարաբաղը չեն հանձնել։

Այսօր Մեղրին մեր ձեռքից փախցրեցին, ու հիմա քարոզչությամբ փորձում են համոզել, որ այդպես չէ․ այդպես մեզ համոզում էին, որ Ղարաբաղը չեն հանձնել։

Բոլոր նրանց, ովքեր շարունակում են մտածել, որ ԹՐԻՓՓ-ը միջանցք չէ, հորդորում եմ նայել վերջին պայմանագրի տեքստին, որը ստորագրվել է Ռուբիոյի և մեր ներկայացուցչի միջև։ Այնտեղ գրված է, որ այդ «միջանցքը» կառավարվելու է Միացյալ Նահանգների օրենքով, Նյու Յորքի նահանգի օրենքով։ Այսինքն՝ մեր իրավասությունը չի գործելու այդ միջանցքում, այն չի ենթարկվելու Հայաստանի օրենքներին։ Այս մասին հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի ստորագրած ԹՐԻՓՓ-ի համաձայնագրին։

«Այնտեղ նաև գրված է, որ լինելու են երկրորդական ընկերություններ՝ դուստր կամ, ինչպես ասում են, կապալառու ընկերություններ, որոնք իրականացնելու են որոշ գործողություններ այդ միջանցքում։ Խոսքը շինարարության, սպասարկման, ֆինանսավորման, ներդրումների, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների հետ շփումներ իրականացնող ընկերությունների մասին է, և այդ ամենը կատարվելու է երրորդ ընկերությունների կողմից։

Անգլիայի տնտեսական համալսարանի վերլուծաբանները գրում են, որ, ամենայն հավանականությամբ, հենց Ադրբեջանի և Թուրքիայի ընկերություններն են կատարելու այդ դերը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ռազմավարական դիրք՝ իրենց ձեռքը վերցնելու թե՛ շինարարությունը, թե՛ կառավարումը, մենեջմենթը, սպասարկումը և հաճախորդների, այսինքն՝ վարորդների հետ առերես շփումները։

Դրանից հետո Թուրքիան և Ադրբեջանը, երբ կառուցեն երկաթուղին, ավտոճանապարհը, գազատարը, օպտիկամանրաթելային մալուխը և այլն, դրանք, փաստորեն, դառնալու են իրենց ունեցվածքը։ Դա տեղի է ունենալու մի տարածքում, որտեղ այլևս Հայաստանի ինքնիշխանություն չի լինելու»։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը շարունակաբար պնդում են, որ այդ ճանապարհի վրա Հայաստանը շարունակում է պահպանել իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը, նա ընդգ

Նյու Յորք

Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որը հիմնադրվել է 1624 թվականին հոլանդացի գաղութարարների կողմից՝ որպես Նոր Ամստերդամ։ Այն հայտնի է իր Ազատության արձանով, Թայմս Սքվերով և Բրոդվեյ թատրոններով, ինչպես նաև համարվում է համաշխարհային մշակութային, ֆինանսական և մեդիա կենտրոն։ Քաղաքը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի պատմության մեջ՝ լինելով ներգաղթյալների գլխավոր դարպասը և աշխարհի տնտեսական կենտրոններից մեկը։

Հայաստան

Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հարուստ է հնագույն մշակույթով և քրիստոնեական ժառանգությամբ: Այն աշխարհում առաջին պետությունն է, որ պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին: Հայաստանի տարածքում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Էրեբունի ամրոցը, Գեղարդի վանքը և Զվարթնոցի տաճարը:

Անգլիայի տնտեսական համալսարան

Անգլիայի տնտեսական համալսարանը (University of Economics in England) վերաբերում է Մեծ Բրիտանիայի տնտեսագիտական կրթական հաստատություններին, ինչպիսին է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը (LSE)։ LSE-ն հիմնադրվել է 1895 թվականին՝ Ֆաբիան ընկերության անդամների կողմից, և դարձել է տնտեսագիտության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության առաջատար կենտրոններից մեկը աշխարհում, հայտնի իր ակադեմիական խստությամբ և միջազգային ազդեցությամբ։

Ադրբեջան

Ադրբեջանը երկիր է Հարավային Կովկասում, որի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից՝ ներառելով տարբեր թագավորություններ և կայսրություններ։ Այն ժամանակակից տեսքով ձևավորվել է 20-րդ դարի սկզբին՝ խորհրդային իշխանության ներքո, և 1991 թվականին անկախություն հռչակելուց հետո դարձել է ինքնիշխան պետություն։ Այսօր Ադրբեջանը հայտնի է իր նավթային հարստությամբ և մշակութային ժառանգությամբ, այդ թվում՝ Բաքվի հին քաղաքով և Շիրվանշահերի պալատով։

Թուրքիա

Թուրքիան պատմականորեն կարևոր երկիր է, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանին։ Այն հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը, որը դարեր շարունակ եղել է միջազգային քաղաքականության և մշակույթի կենտրոն։ Ժամանակակից Թուրքիան հիմնադրվել է 1923 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից՝ որպես աշխարհիկ և ժամանակակից պետություն։