Բաժանորդագրվել
Արման Թաթոյանի խոսքով` կան 4991 զոհերի անունները։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի միջև 44–օրյա պատերազմի զոհերի թվի թեմայով բանավեճ սկսվեց։ Քաղաքական հակառակորդների բախման կենտրոնում պատերազմի զոհերի, անհետ կորածների թվերն ու իշխանության պատասխանատվության հարցն էր։ Թաթոյանը հայտարարեց, որ մոտ 5000 զոհ է եղել, և անուններ կան։
«4991 զոհ ենք ունեցել, անունները կան, ով էլ որ չի զոհվել, ասում եք՝ ինչո՞ւ չես գնացել, զոհվել»,– ասաց Թաթոյանը՝ ձեռքին ունենալով նրանց անունները։
Նիկոլ Փաշինյանը Թաթոյանի խոսքի գրեթե ամբողջ ընթացքում միջամտում էր՝ «կեղծ թիվ է» ասելով։
Ավելի վաղ քարոզարշավներից մեկի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ , որ 44-օրյա պատերազմում 5000 մարդ չի զոհվել ու նման կերպ արտահայտվողներին անվանել է սրիկաներ։ Նա 2025 թվականի նոյեմբերին էլ հայտարարել էր, որ պատերազմում զոհվել է 3833 մարդ։