Իշխանությունները խուճապի մեջ են. քննարկում են «Ուժեղ Հայաստանի» 30 պատգամավորի թեկնածուների միանգամից ձերբակալության հարցը
Իշխանությունները խուճապի մեջ են. քննարկում են «Ուժեղ Հայաստանի» 30 պատգամավորի թեկնածուների միանգամից ձերբակալության հարցը
տեղեկություններով` իշխանությունների շրջանում խուճապային տրամադրություններ են ու պատրաստվում են զանգվածային ձերբակալություններ իրականացնել:
Այսօր Հանրապետության հրապարակակում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստանի» ազդեցիկ հանրահավաքից հետո իշխանությունների շրջանում խորացել է ճգնաժամային տրամադրությունը ու մտածում են գնալ կտրուկ քայլերի, մասնավորապես քննարկվում է հիմնական բոլոր դերակատարների ձերբակալության հարցը: Նկատենք, խոսքը չի գնում միայն Նարեկ Կարապետյաի ձերբակալության մասին: «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Ալիկ Ալեքսանյանի գործով քննչական մարմինը նախատեսում է խուզարկություններ իրականացնել միանգամից մի քանի տասնյակ հասցեներում, ինչը կուղեկցվի ձերբակալություններով: Մեր աղբյուրը հայտնում է, որ օրակարգում է մոտ 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցը:
Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակը Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնական հրապարակն է, որը կառուցվել է 1920-ական թվականներից սկսած՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Այն շրջապատված է վարդագույն տուֆից կառուցված կարևոր շենքերով, ինչպիսիք են Կառավարական տունը, Ազգային պատկերասրահը և «Հայաստան» հյուրանոցը։ Հրապարակը Երևանի խորհրդանիշներից է և հաճախ հանդիսանում է համազգային տոնակատարությունների ու մշակութային միջոցառումների կենտրոն։
Հայաստան
Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն մշակույթով և քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունող պետություն լինելով (301 թ.)։ Այն ունի հարուստ պատմություն՝ ներառյալ Ուրարտուի թագավորությունը, ինչպես նաև միջնադարյան թագավորությունները, որոնք պահպանել են հայկական ինքնությունը դարերի ընթացքում։ Այսօր Հայաստանը հայտնի է իր գեղեցիկ լեռնային բնությամբ, հնագույն վանքերով, ինչպիսիք են Գեղարդն ու Էջմիածինը, և հարուստ խոհանոցով ու ավանդույթներով։