ԻՔՄ-ն հրապարակել է լեփ-լեցուն Հրապարակի հանրահավաքի մասնակիցների թիվը։

ԻՔՄ-ն հրապարակել է լեփ-լեցուն Հրապարակի հանրահավաքի մասնակիցների թիվը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:16-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 17500 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է :

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա արքայի կողմից՝ որպես Էրեբունի ամրոց։ Այն հարուստ պատմություն ունի՝ լինելով մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոն դարերի ընթացքում, և այսօր հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, այդ թվում՝ վարդագույն տուֆից կառուցված շենքերով ու Կասկադ համալիրով։

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնական և ամենանշանավոր հրապարակն է, որը կառուցվել է 1920-1950-ական թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Այն շրջապատված է վարդագույն տուֆից կառուցված կարևոր շենքերով, ինչպիսիք են Կառավարական տունը, Արտաքին գործերի նախարարությունը և Պատմության թանգարանը, և ծառայում է որպես պետական տոների ու մշակութային միջոցառումների կենտրոն։