2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետբյուջեի եկամուտները գերազանցել են 2,8 տրիլիոն դրամը

2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետբյուջեի եկամուտները գերազանցել են 2,8 տրիլիոն դրամը

2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ։ Այս ցուցանիշը 307 միլիարդ դրամով կամ 11%-ով ավելի է 2024 թվականի համեմատ, իսկ 2017 թվականի համեմատությամբ աճել է 2,3 անգամ կամ 1 տրիլիոն 648,8 միլիարդ դրամով։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, քանի որ փաստացի արձանագրվել է, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 2017 թվականի համեմատ կրկնապատկվել է:

«Այսինքն՝ աճել է մոտ 135%-ով։ Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր ու նշանակալի ցուցանիշ է, և դրա համար ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև այն քաղաքացիներին ու տնտեսվարողներին, որոնք պահանջում և տրամադրում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր ընտանիքի բյուջեն է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է հենց այդպիսի վերաբերմունք ունենա պետական բյուջեի նկատմամբ», — նշել է Փաշինյանը։

Հայաստան

Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն մշակույթով և քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունած պետություն լինելու պատմությամբ (301 թ.)։ Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած Ուրարտուի թագավորությունից մինչև միջնադարյան թագավորություններ, և այսօր հանդիսանում է անկախ հանրապետություն՝ իր մայրաքաղաք Երևանով։

<div class="my-4 p-4 rounded-lg shadow-md bg-blue-50 border-l-

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է՝ հարուստ պատմությամբ, որը տարածվում է հազարամյակների վրա: Այն աշխարհում առաջին պետությունն էր, որը 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր Հայաստանը հայտնի է իր գեղեցիկ լեռնային բնապատկերներով, հնագույն վանքերով և մշակութային ժառանգությամբ:

Հարավային Կովկաս

Հարավային Կովկասը պատմական և աշխարհագրական շրջան է, որը ներառում է Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Այս տարածաշրջանը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ներառյալ հնագույն քաղաքակրթությունները, ինչպիսիք են Ուրարտուն և վաղ քրիստոնեական հուշարձանները։ Պատմականորեն Հարավային Կովկասը եղել է կարևոր առևտրային և մշակութային խաչմերուկ՝ միավորելով Արևելքն ու Արևմուտքը, և այսօր շարունակում է պահպանել իր եզակի ինքնությունը։

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և աշխարհի հնագույն շարունակաբար բնակեցված քաղաքներից մեկը, որի հիմնադրումը թվագրվում է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա արքայի կողմից Էրեբունի ամրոցի կառուցմամբ: Քաղաքը դարերի ընթացքում եղել է մշակութային և քաղաքական կարևոր կենտրոն, իսկ այսօր այն հայտնի է իր յուրահատուկ վարդագույն տուֆից կառուցված շենքերով, Կասկադ համալիրով և Մատենադարանով: