Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել։

Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի։ Վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։

Ռ. Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ խոսքը Անահիտ Ներկարարյանի մասին է․ «Ռեֆերենտ է, ով այս պահին ստաժիրովկա է անցնում։ Աշխատելու է 120 հազար դրամ աշխատավարձով, եթե ստաժիրովկան նորմալ անցնի։ Բայց ինչի՞ եք իրենով հետաքրքրված, ուսանող երեխա է, առաջին կուրս է բայց քոլեջ է ավարտել։ Հեռակա բաժնի ուսանողուհի է։

Գործավարության փորձ ուներ, նորմալ երեխա ա, սոցիալական խնդիր կա, վերցրել եմ` հնարավորություն տամ, էդ երեխան գործավարություն անի»։

Պետրոսյանը նշեց, որ շուտ շուտ է օգնական փոխում․ «Չեն կարողանում այն նշաձողը պահել, որը դրված է ՀԷՑ-ում՝ 18 ժամ աշխատանքային ռեժիմ, մաքուր աշխատավարձ, դասական հագուկապ, պետական համակարգի մոդել, նաև գրագիտության բարձր ցենզ, հայերենի գերազանց իմացություն։ Այս ամիսների ընթացքում 4-5 օգնական եմ փոխել»։

ՀԷՑ

«ՀԷՑ»-ը Հայաստանի էլեկտրական ցանցերի ղեկավար ընկերություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին։ Այն պատասխանատու է երկրի էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման համար՝ ապահովելով էներգետիկ անվտանգությունը։ Ընկերությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի ենթակառուցվածքների և տնտեսության զարգացման գործում։

Անահիտ Ներկարարյան

«Անահիտ Ներկարարյան»-ը Հայաստանի Հանրապետության մշակութային կարևոր օջախներից մեկն է, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ Այն հիմնադրվել է 2013 թվականին՝ ի հիշատակ արվեստագետ Անահիտ Ներկարարյանի, և ծառայում է որպես մշակութային կենտրոն, որտեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, սեմինարներ և ստեղծագործական արվեստանոցներ։ Կենտրոնը նպաստում է ժամանակակից արվեստի զարգացմանը և տարածաշրջանային մշակութային կյանքի ակտիվացմանը։