Ես նիկոլիզմը, որպես բոլշևիզմի դրսևորում, կապում եմ դեհումանիզացիայի հետ:

Ես նիկոլիզմը, որպես բոլշևիզմի դրսևորում, կապում եմ դեհումանիզացիայի հետ:

Ես նիկոլիզմը ,ինչպես բոլշևիզմի դրսևորում կապում եմ դեհումանիզացիայի ,իսկ ավելի ճիշտ մարդկային կերպարի լիակատար կորստի հետ։

Միայն նիկոլիզմը կարող է.

1Հրահրել ներազգային ատելություն,հարձակվել էթնիկ զտման զոհ դարձած մարդկանց վրա,ունեզուրկ և տանջված արցախցիների դեմ ծավալելով տեղեկատվական արշավ։

2 Չգնահատել մարդկային կյանքը.,առավել ևս կոչ անել վերացնել մարդուն ինչ֊որ @ գործոնով պայմանավորված (դատավոր լինի ,թե զինվոր)

3Հարձակում գործել մարդու երազանքի ,հայրենիքի ,եկեղեցու,խորհրդանիշների վրա `ձգտելով դրանց ոչնչացման(հիշենք բոլշևիկների կողմից եկեղեցականների և մտավորականության զանգվածային բանտարկությունները,եկեղեցու ապամոնտաժումը )

4Քաղաքացիական ատելություն բորբոքել "հաջողակների" նկատմամբ(հիշենք արիստոկրատիայի և վաճառականների բնաջնջումը)

5 Ազգայինը հակադրել "ինտերնացիոնալին" (հիշեք բոլշևիկյան ֆռիկները ,այսպես կոչված ազգայնականության դեմ պայքարը ,որի հետևանքով հաստատվեց ռուսական մեծամասնության դիկտատուրա)

6 Եվ ի վերջո ,զրկել մարդուն իդեալից ,տեղը դնելով ստամոքսը։։Բոլշևիկները կոմունիզմով էին խաբում,նիկոլիզմը Եվրոպայով։

Մնացյալը լռություն….

Արցախ

Արցախը (Լեռնային Ղարաբաղ) պատմական և մշակութային կարևոր շրջան է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն վանքերով, ամրոցներով և բնաշխարհիկ գեղեցկությամբ։ Այն դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի և պետականության կենտրոն, սակայն 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության առանցքը՝ պատերազմների և տարածքային փոփոխությունների պատճառով։ 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո Արցախի հայ բնակչությունը ստիպված լքել է իրենց հայրենիքը, ինչը շրջանին տվել է նոր, ցավալի պատմական էջ։

Եվրոպա

Եվրոպան աշխարհի վեց մայրցամաքներից մեկն է, որը հարուստ է պատմությամբ և մշակութային բազմազանությամբ։ Այն համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը, որտեղ զարգացել են հին հունական և հռոմեական մշակույթները, Վերածնունդը և արդյունաբերական հեղափոխությունը։ Եվրոպան այսօր միավորում է բազմաթիվ ազգեր ու լեզուներ՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային ժառանգություն։