Երևանցիների վերածումը տուգանքի նյութի և մայրաքաղաքի համատարած էկոցիդը

Երևանցիների վերածումը տուգանքի նյութի և մայրաքաղաքի համատարած էկոցիդը

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին կրկնակի, եռակի, քառակի բարձրացել են շատ հարկեր, սահմանվել են բարձր տուգանքներ։ Իշխանություն, որը եկավ հանրության հարկային բեռը թոթափելու, անհեթեթ տուգանքներից մարդկանց ազատելու խոստումներով, արեց ճիշտ հակառակը։

Գույքահարկը, կարմիր գծերի վճարն ու մի շարք այլ վճարներ թանկացրած իշխանությունը չի բավարարվում այդքանով, քաղաքացիներին տուգանքների ու հարկայի ծանր բեռի տակ մտցնելու նոր պատուհաններ է փնտրում, հենց այս տրամաբանության մեջ էլ, շարունակում են քաղաքի տարբեր վայրերում տեսախցիկներ շարվել, ինչը նորանոր տուգանքներ նշանակելու հնարավորություն է տալիս իշխանություններին և բարդացնում վարորդների կյանքը։ Վերջերս մի նոր տեսախցիկ է հայտնվել մայրաքաղաքի սրտում, Կասկադից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, մի փոքրիկ փողոցի վրա, որտեղ երթևեկությունը միակողմանի է դարձվել։

Բայց մեկ այլ բանի մասին եմ ուզում այսօր խոսել.

«Հրապարակի» տեսախցիկն այս հատվածում մեկ այլ բան է ֆիքսել. վարորդներին անխնա տուգանող տեսախցիկի «աչքի»առաջ կատարվել է հանցագործություն, հետաքրքիր է նույն օպերատիվությամբ տեսախցիկների օգնությամբ բացահայտվելու՞ է դեպքը, թե՞ ոչ։ Ինչ֊որ մեկը փորձել է հրկիզել հաստաբուն, առողջ ծառը։

Նկարներում պարզ երևում է, թե՛ ծառի այրված մասը, թե՛ ծառաբն

Կասկադ

Կասկադը Երեւանի կենտրոնական ճարտարապետական համալիրն է, որը կառուցվել է 1970-ական թվականներից սկսած եւ նախագծվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Այն բաղկացած է հսկայական աստիճաններից, շատրվաններից եւ քանդակներից, որոնք միացնում են քաղաքի կենտրոնը Ծիծեռնակաբերդի բլրին։ Կասկադը ոչ միայն հիանալի տեսարան է բացում Արարատ լեռան վրա, այլեւ ծառայում է որպես մշակութային կենտրոն՝ ներառելով ժամանակակից արվեստի թանգարան եւ բազմաթիվ ցուցահանդեսային տարածքներ։

Հրապարակ

«Հրապարակ»-ը (հաճախ նկատի ունի Հանրապետության հրապարակը Երևանում) Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն է, որը նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1920-ական թվականներին և կառուցվել խորհրդային տարիներին: Այն հայտնի է իր երգող շատրվաններով, վարդագույն տուֆից կառուցված շենքերով (Կառավարական տուն, Պատմության թանգարան և այլն) և ծառայում է որպես քաղաքի գլխավոր հավաքատեղի ու մշակութային կենտրոն: Հրապարակը խորհրդանշում է Հայաստանի մայրաքաղաքի վերածնունդն ու արդիականացումը՝ պահպանելով ազգային ճարտարապետական ավանդույթները: