ԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկը

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկը

Մրցույթին կարող են մասնակցել համալսարանների բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ/STEM) ուղղվածությամբ ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից կազմված թիմերը։ Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ առավելագույնը 5 ուսանող, որոնք կմրցեն առաջադրված խնդիրներին լավագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու համար:

Հաղթող ճանաչված 3 թիմեր կստանան դրամական պարգևներ:

Հաքաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 26-ը լրացնել առցանց հայտադիմումը հետևյալ հղմամբ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» Հայաստանի Հանրապետության կառավարության կենտրոնական գործադիր մարմին է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Այն պատասխանատու է երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերական արդյունաբերության, էլեկտրոնիկայի և նորարարական ոլորտների զարգացման համար՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։