«Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՀՀ-ի հանդեպ ծավալապաշտական նպատակներ հետապնդող «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է, իսկ նույնանուն կազմակերպությունն ընդամենը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրավական տեսանկյունից՝ Ալիեւի աշխատակազմին ծառայություններ մատուցողը:
Այս թեմային վերջերս անդրադարձել է նաեւ OC Media-ն:
«Արեւմտյան Ադրբեջան» անունով թեզի տիրաժավորումը
«Արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան նկատի ունի Հայաստանի Հանրապետության ներկայիս ամբողջ տարածքը: Քարոզչական նպատակներով ստեղծված «Վիրտուալ Արեւմտյան Ադրբեջան» կայքում նշված է, թե «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը 1989-ից գործունեություն ծավալող «Ադրբեջանի փախստականների միություն» հասարակական միավորման իրավահաջորդն է, որն անվանափոխվել է 2022-ի օգոստոսին, ինչպես նաեւ ընդունվել է կազմակերպության նոր կանոնադրությունը:
«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը զբաղվում է ժամանակակից Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ: Ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի կերպով վտարված ադրբեջանցիներին վերադարձնելու ջանքերի շրջանակներում Արեւմտյան Ադրբեջանի համայնքն ընդունել է «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն ապահովելու հայեցակարգը՝ վերադարձի հայեցակարգը»»,- ասվում է կայքում:
Սա ընդամենը «ցուցափեղկն» է, իսկ իրականությունն այն է, որ անվանափոխված ու նոր շունչ ստացած այս կազմակերպությունն Ալիեւի վարչակարգի համար միջոց է՝ Հայաստանի հանդեպ պաշտոնական Բաքվի էքսպանսիոնիզմն (ծավալապաշտություն) ու իրեդենտիզմը առաջ մղելու համար: Ուշադրության է արժանի նաեւ այն ժամանակահատվածը (2022-ի օգոստոս՝ 44-օրյա պատերազմում հաջողության հասնելուց հետո եւ Հայաստանի ու Արցախի հանդեպ 202