«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ, այսօր ցանկանում եմ ձեզ դիմել ոչ միայն որպես ղեկավար, այլ՝ որպես մարդ, ով պատիվ է ունեցել աշխատելու ձեզ հետ՝ մի մեծ ընտանիքում, որի անունը շտապբուժօգնություն է։

«Ես ավարտում եմ իմ գործունեությունը տնօրենի պաշտոնում։

Խորին շնորհակալություն եմ հայտնում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բոլոր աշխատակիցներին՝ ձեր նվիրումի, տոկունության, մասնագիտական բարձր պատասխանատվության և մարդկայնության համար։ Շտապբուժօգնության համակարգը ուժեղ է հենց ձեր շնորհիվ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ամենադժվար պահերին կանգնել են կողքիս, հավատացել մեր աշխատանքին և միասին կրել այս մեծ պատասխանատվությունը։ Միաժամանակ, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ առողջապահության նախարարին և առողջապահության նախարարության ողջ անձնակազմին՝ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։

Իմ խորին երախտագիտությունն ու առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մշտական վստահության, սկզբունքային աջակցության և շտապբուժօգնության ծառայության զարգացման նկատմամբ ցուցաբերած հետևողական ուշադրության համար։ Քաղաքապետի աջակցությամբ և հստակ տեսլականի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել բազմաթիվ կարևոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք նպաստեցին ծառայության տեխնիկական վերազինմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանին՝ ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած մշտական հոգատար վերաբերմունքի, օպերատիվ արձագանքի և արդյունավետ համագործակցության համար։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ իրականացվեցին փոխըմբռնման, գործընկերային վստահության և մեկ ընդհանուր նպատակի՝ երևանցիներին առավել հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու գաղափարի շուրջ։

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա արքայի կողմից՝ որպես Էրեբունի ամրոց։ Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած ուրարտական ժամանակաշրջանից մինչև միջնադար և նոր ժամանակներ, և այսօր հանդիսանում է երկրի մշակութային, տնտեսական ու քաղաքական կենտրոնը։ Քաղաքը հայտնի է իր վարդագույն տուֆից կառուցված շինություններով, ինչպիսիք են Հանրապետության հրապարակը և Կասկադ համալիրը։