Երևանի և մարզերի վարորդները դժգոհում են հեղուկ գազի պակասից և գների աճից, մինչդեռ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քաղաքացիներին չտրվել խուճապի՝ պնդելով, որ ամբողջական դեֆիցիտի մասին խոսք լինել չի կարող։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ «Վերին Լարս» անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող բեռնատարների մի մասի մուտքը Հայաստան ուշացել է, ինչն էլ խաթարել է մատակարարումների բնականոն ռիթմը։
Նախարարությունում ընդգծել են, որ թեև առանձին լցակայաններում հնարավոր են ժամանակավոր ընդհատումներ, սակայն շուկայում վառելիքի ընդհանուր դեֆիցիտ չկա։
Ինչպես վարորդներն են պատմել, գազի առկայության դեպքում դրա արժեքը նախկին 190-200 դրամի փոխարեն բարձրացել է՝ հասնելով 250-260 դրամի՝ 1 լիտրի համար։ Մի շարք ցանցային լցակայաններում վառելիքը բաց է թողնվում բացառապես նախապես գնված կտրոնների առկայության դեպքում, իսկ նոր կտրոնների վաճառքը ժամանակավորապես սահմանափակված է։
Մեր զրուցակիցները նշել են, որ իրավիճակը պահպանվում է արդեն մոտ մեկ ամիս՝ Լարսում տեղի ունեցած փլուզումից հետո։
Վարորդներից մեկը նաև պատմել է, որ Երևանում 12 լցակայան անցնելուց հետո է միայն հաջողվել մեքենան լիցքավորել 1 լիտրով, որի համար վճարել է 270 դրամ։
Վարորդների ձևակերպմամբ՝ նման պայմաններում հեղուկ գազով երթևեկելն արդեն քիչ է զիջում բենզինին, իսկ թանկացումն, առաջին հերթին, հարվածում է տաքսու վարորդների բյուջեին, որոնց համար սա ապրուստի միակ միջոցն է։
Մայրաքաղաքի կենտրոնում գործող Gulf լցակայանից հայտնել են, որ հարցման պահին հեղուկ գազ չունեն. պաշարներն սպառվել էին դեռ վաղ առավոտյան։ Ըստ աշխատակցի՝ վերջին օրերին վառելիքը վաճառել են 229 դրամով՝ առանց սահմանափակումների, սակայն մատակարարման ընդհատումները շարունակվում են արդեն մի քանի օր։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ պետական կառույցները մշտական կապի մեջ են ներմուծողների և գործընկերների հետ՝ կայուն մատակարարումները հնարավորինս արագ վերականգնելու նպատ