Ամենայն Հայոց Կաթողիկոսը դանիացի հոգևորականների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դանիացի հոգևորականների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ ընդգծելով, որ նման այցելությունները պատեհ առիթ են փոխճանաչողության, հոգևոր հաղորդակցության և եղբայրական կապերի ամրապնդման համար։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման և ազգային ինքնության պահպանության գործում։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ գոհունակություն հայտնելով Քույր Եկեղեցիներին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդին, Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսին, ինչպես նաև տարբեր միջեկեղեցական և կրոնական կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու Հայ և Ընդհանրական Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքում։ Այն հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, և ավանդաբար համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը։ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի համար սրբազան ուխտատեղի է և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության խորհրդանիշ։