Ինձ ներել պետք չէ, որովհետև ես լավ գիտեմ իմ պարտականությունները և երբեք չեմ լինի այն դիրքում, որ ինձ ներեն կամ չներեն:
Ինձ ներել պետք չէ, որովհետև ես լավ գիտեմ իմ պարտականությունները և երբեք չեմ լինի այն դիրքում, որ ինձ ներեն կամ չներեն:
Վաղը՝ հունիսի 9-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում հարցերին է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Թիմի ֆիզիկական վերականգնման համար այս գրաֆիկը մեզ անհրաժեշտ էր, քանի որ աշնանը կանգնելու ենք նման հարցերի առաջ: Սա մեզ համար փորձ կլինի. վաղը կհասկանանք՝ ինչքանո՞վ մեզ մոտ ստացվեց ճիշտ վերականգնվել։ Կազմում փոփոխություններ ենք կատարել, վաղը խաղադաշտում նորեկներ կտեսնեք, որոնք առաջին անգամ կլինեն մեկնարկային կազմում:
Հասկանում եմ, որ առաջին հերթին ինձ և բոլորիս հաղթանակ է պետք, բայց ունենք ուղղություն և նպատակներ, որոնք հասկանալու համար պետք են փորձարկումներ: Այդ իսկ պատճառով գնացել եմ այսպիսի ռիսկերի, և եթե արդարացվի, մեզ համար ավելի լավ կլինի աշնանը, իսկ եթե չարդարացնի՝ ուրեմն կունենանք ժամանակ փոփոխության և մտածելու։
Մոլդովան շատ նման է Կիպրոսի և Լատվիայի հավաքականներին, որոնք մեր մրցակիցներն են լինելու Ազգերի լիգայում: Մոլդովան շատ մոտ խաղաոճ ունի, նման մակարդակի թիմ է: Դրա համար շատ կարևոր է, որ ընկերական և պաշտոնական խաղերի մրցակիցները մակարդակներով մոտ լինեն։
Ցանկությունը հաղթելու մեծ է, բայց այդ ցանկությունը չի ճնշում: Վերջին շրջանում մի հաղորդում տեսա, որտեղ հյուր ունեին, որն ասաց, թե Մելիքյանը պարտվում է և իրեն ներում են, բայց այսպես շարունակել չի կարելի։ Ասեմ, որ պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները և երբեք չեմ լինի այն դիրքում, որ ինձ ներեն կամ չներեն: Ինձ պետք է հավատան կամ չհավատան: Ես ոչ գործ կորցնելուց եմ վախենում, ոչ էլ այլ բանից: Ամեն ինչ կստացվի՞, թե՞ ոչ՝ կարծում եմ՝ չի ստացվի, բայց վստահ եմ, որ հավաքականին կարող եմ օգնել,
<div class="my-4 p-
Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը, որի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 782 թվականից՝ Էրեբունի ամրոցի հիմնադրումից: Քաղաքը դարեր շարունակ եղել է մշակութային և առևտրային կենտրոն, իսկ 1918 թվականից դարձել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը: Այն հայտնի է իր վարդագույն տուֆից կառուցված շինություններով, Կասկադ համալիրով և Մատենադարանով:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
«Հանրապետական» մարզադաշտը, որը կոչվում է հայ նշանավոր ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի անունով, գտնվում է Երևանում և համարվում է Հայաստանի գլխավոր ֆուտբոլային ասպարեզը։ Այն կառուցվել է 1930-ական թվականներին, վերակառուցվել է 1999-2000 թվականներին և տեղավորում է շուրջ 14,403 հանդիսատեսի։ Մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային խաղերի և կարևոր մշակութային միջոցառումների հիմնական վայրն է։
Հայաստան
Հայաստանը հնագույն երկիր է, որը գտնվում է Կովկասի հարավային մասում և համարվում է առաջին պետությունը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն 301 թվականին։ Այն ունի հարուստ պատմություն, որը սկսվում է մ.թ.ա. 6-րդ դարից, և պահպանել է իր մշակութային ժառանգությունը՝ ներառյալ եզակի ճարտարապետությունը, գրականությունը և ավանդույթները։ Այսօր Հայաստանը հայտնի է իր գեղեցիկ լեռնային բնապատկերներով, հնագույն վանքերով և ջերմ հյուրընկալությամբ։
Մոլդովա
Մոլդովան արևելյան Եվրոպայի մի երկիր է, որը հայտնի է իր գինեգործական հարուստ ավանդույթներով և պատմական վանքերով: Այն պատմականորեն եղել է Մոլդովական իշխանության մաս, իսկ ավելի ուշ՝ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության կազմում, մինչև 1991 թվականին անկախություն ձեռք բերելը: Մոլդովայի մշակութային ժառանգությունը ներառում է ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան ազդեցությունների միաձուլում:
Կիպրոս
Կիպրոսը կղզի է Միջերկրական ծովում, որը հարուստ է պատմական ժառանգությամբ՝ սկսած հին հունական քաղաք-պետություններից մինչև բյուզանդական և օսմանյան ժամանակաշրջանները։ Այն հայտնի է իր հնագույն տաճարներով, ինչպիսին է Ափրոդիտեի ծննդավայրը, և մշակութային բազմազանությամբ՝ հունական ու թուրքական համայնքների համատեղ գոյությամբ։ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիան պահպանում է միջնադարյան ամրություններ և ավանդական շուկաներ, որոնք վկայում են նրա բարդ պատմության մասին։
Լատվիա
Լատվիան Բալթիկ ծովի ափին գտնվող երկիր է՝ հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ: Այն 1918 թվականին հռչակեց իր անկախությունը, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միացվեց Խորհրդային Միությանը և վերականգնեց անկախությունը 1991 թվականին: Մայրաքաղաք Ռիգան հայտնի է իր միջնադարյան ճարտարապետությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական կենտրոնով:
Ազգերի լիգա
Ազգերի լիգան միջազգային կազմակերպություն էր, որը ստեղծվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919 թվականին՝ Վերսալյան պայմանագրի հիման վրա, խաղաղության պահպանման և համագործակցության նպատակով։ Այն գործեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, սակայն չկարողացավ կանխել ռազմական հակամարտությունները և 1946 թվականին լուծարվեց՝ իր տեղը զիջելով Միավորված ազգերի կազմակերպությանը։