Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է՝ պնդելով, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որևէ խնդիր չկա։

Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է՝ պնդելով, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որևէ խնդիր չկա։

Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է` լրատվակեններից մեկի հարցմնաը ի պատասխան նշելով ,որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա, ինստագրամյան իր էջում գրել է Լուսինե Թովմասյանը։

Հաղորդավարուհին ընդգծել է, որ Հովհաննես Մովսիսյանն իր աշխատասենյակում անձամբ իրեն ասել է, որ իր համար անընդունելի է Առաջին ալիքի հաղորդավարի համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ։

«Ավելին՝ ահա այն հաղորդագրությունը, որը Հանրայինի PR բաժնի ղեկավարի կողմից ուղարկվել է հաղորդավարներին։

Հետևաբար, երբ այսօր փորձ է արվում ներկայացնել, թե նման խնդիր կամ սահմանափակում չի եղել, առնվազն տարակուսելի է։

Ես երբևէ չեմ խախտել որևէ պայմանագրային դրույթ, և նման պնդումը պարզապես չի համապատասխանում իրականությանը։

Սոցիալական մեդիայում իմ գործունեության կամ հրապարակումների հետ կապված որևէ սահմանափակում պայմանագրում չի եղել։

Ուստի ես ընդամենը մեկ հարց ունեմ․ արդյո՞ք ստացվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը կարող է օգտագործվել ղեկավարի անձնական հարաբերություններն ու խնդիրները կարգավորելու գործիք։

Եվ սա միայն իմ հարցը չէ։ Վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են բարձրաձայնում նույն մտահոգությունը։

Ես շարունակում եմ պնդել միայն մեկ բան՝ հանրությանը պետք է ներկայացվեն փաստերը, ոչ թե դրանցից տարբերվող վարկածներ։

Փաստերը չափազանց հեշտ ստուգելի են։ Մնացած եզրակացությունները թողնում եմ հանրությանը»,-գրել է Լուսինեն։

  • Սիրուշոն անդրադարձել է PreGomesh-ի խանութի վրա խաչի շուրջ ստեղծված աղմուկին…
  • Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է` լրատվակեններից մեկի հարցմնաը ի պատասխան նշելով ,որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա, ինստագրամյան իր էջում գրել է Լուսինե Թովմասյանը…
  • Լյուիս Հեմիլթոնը<div class="

    Հանրային հեռուստաընկերությունը

    Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի գլխավոր հեռարձակող կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1956 թվականին։ Այն սկսել է իր գործունեությունը որպես Հայաստանի հեռուստատեսության պետական կոմիտե և հետագայում վերածվել հանրային ծառայության։ Այսօր այն հանդիսանում է երկրի մշակութային ու տեղեկատվական կյանքի կարևոր մասը՝ հեռարձակելով լուրեր, ժամանցային և կրթական ծրագրեր։

    Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբ

    «Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը» հիմնադրվել է 2005 թվականին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Նվագախումբը մեծ դեր է խաղում հայկական դասական երաժշտության տարածման գործում՝ հանդես գալով ինչպես հայ, այնպես էլ միջազգային կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Այն համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ և մասնակցում միջազգային փառատոներին՝ նպաստելով Հայաստանի մշակութային ժառանգության զարգացմանը։

    Առաջին ալիք

    «Առաջին ալիքը» Հայաստանի հանրային հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքն է, որը հիմնադրվել է 1956 թվականին։ Այն համարվում է հայկական հեռուստատեսության առաջին և ամենահին ալիքը՝ ունենալով հարուստ պատմություն՝ սկսած խորհրդային տարիներից մինչև անկախ Հայաստանի հեռարձակումը։ Ալիքը ներկայացնում է լրատվական, մշակութային և ժամանցային ծրագրեր՝ ծառայելով որպես ազգային ինքնության կարևոր խորհրդանիշ։