Meta-ն Instagram-ի, Facebook-ի և WhatsApp-ի համար գործարկել է վճարովի Plus բաժանորդագրություններ:

Meta-ն Instagram-ի, Facebook-ի և WhatsApp-ի համար գործարկել է վճարովի Plus բաժանորդագրություններ:

Meta ընկերությունը պաշտոնապես հայտարարել է իր հիմնական ծառայությունների համար վճարովի բաժանորդագրությունների գլոբալ գործարկման մասին: Այժմ օգտատերերը կարող են ձևակերպել Instagram-ի, Facebook-ի և WhatsApp-ի պրեմիում տարբերակները:

Բաժանորդագրությունների արժեքը

  • Instagram Plus և Facebook Plus — $3,99 ամսական,
  • WhatsApp Plus — $2,99 ամսական:

Նախկինում այս սակագները գտնվում էին սահմանափակ թեստավորման փուլում առանձին երկրներում: Այժմ բաժանորդագրությունները հասանելի են դառնում լայն լսարանի համար (ըստ տարածաշրջանների աստիճանական ներդրմամբ):

Ի՞նչ են տալիս Instagram Plus և Facebook Plus բաժանորդագրությունները

Հիմնական շեշտը դրված է Սթորիների (Stories) հնարավորությունների ընդլայնման վրա.

  • Սթորիների հրապարակում մինչև 48 ժամ ժամկետով (սովորական 24 ժամվա փոխարեն),
  • Դիտումների ընդլայնված վիճակագրություն,
  • Ուրիշների Սթորիների դիտում անոնիմ (գաղտնի) ռեժիմով:

Բացի այդ, բաժանորդները ստանում են.

  • Ինտերֆեյսի անհատականացման (պերսոնալիզացիայի) գործիքներ,
  • Facebook և Messenger հավելվածների պատկերակները (իկոնաները) փոխելու հնարավորություն,
  • Էքսկլյուզիվ անիմացիոն ռեակցիաներ:

WhatsApp Plus

Առայժմ Meta-ն չի բացահայտել WhatsApp Plus-ի առավելությունների ամբողջական ցանկը, սակայն սպասվում է, որ բաժանորդագրությունը կտա գաղտնիության ընդլայնված հնարավորություններ, մեծացված լիմիտներ և հավելյալ ֆունկցիաներ բիզնեսի ու ամենօրյա օգտագործման համար:

Բաժանորդագրություններ Meta AI-ի համար

Միաժամանակ ընկերությունն սկսել է պրեմիում սակագների նոր շարքի թեստավորումը Meta AI արհեստական բանականության ծառայությունների համար: Դրա մեջ ներառվել են հետևյալ պլանները.

  • One Plus
  • One Premium
  • One Essential
  • One Advanced

Այս բաժանորդագրությունների արժեքը տատանվում է ամսական $7,99-ից մինչև $49,99:

Աստիճանական ներդրում

Meta-ն նշում է, որ նոր բաժանորդագրությունները ողջ