Գարեգին Բ-ի հայրապետական ուղերձը

Գարեգին Բ-ի հայրապետական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, հոգևոր դասին, թեմական, ծխական և վարչական խորհուրդների հարգարժան անդամներին ու հավատավոր զավակներին՝ Արագածոտնի Տիրախնամ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։

Ուրախությամբ ենք անդրադառնում, որ անցած երեք տասնամյակներում թեմը բարեզարդվել է համայնքային կյանքի աշխուժացմամբ, եկեղեցաշինությամբ, սրբավայրերի նորոգությամբ։ Գովելի է, որ եկեղեցականների և նրանց լծակից աշխարհականների միասնական ջանքերով առավել աշխուժացել են թեմի հոգևոր, կրթական և ազգային նախաձեռնությունները, զորացել է ժողովրդի կապը Սուրբ Եկեղեցու հետ, նոր շունչ է ստացել վանական կենցաղավարությունը։

Անցած երեսուն տարիների ընթացքում նաև նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդական միությունների եռանդուն գործունեության, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին զորակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Թեմի եկեղեցիները՝ որպես աղոթքի, համախմբման, Տիրոջ շնորհների բաշխման նվիրական սրբատեղիներ, շարունակում են զորացնել մեր ժողովրդի հավատը և նորոգել նրա հոգևոր կյանքը։
Սիրելիներ, Արագածոտնի թեմը, հիրավի, առանձնահատուկ խորհուրդ և կոչում ունի մեր Եկեղեցու և ժողովրդի կյանքում։ Այս օրհնյալ թեմի տարածքում է ամփոփված մեծագույն վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, որի Տերունապարգև առաքելությունը հայոց գրերի գյուտով դարձավ մեր ազգի հավատի և ինքնության ամրոցը, մեր հարատևության անխորտակելի ամուր վեմը։

Գոհունակ սրտով փառաբանում ենք Ամենակալ Աստծուն, որ Արագածոտնի թեմի հոգևոր սպ

Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերից է, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Այն ընդգրկում է պատմական Արագածոտն գավառի տարածքը, որը միջնադարում եղել է կարևոր մշակութային և կրոնական կենտրոն։ Թեմի առաջնորդանիստը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է Օշականում, որտեղ ամփոփված են հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի մասունքները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքում։ Այն հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, և համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը։ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի հավատքի և ազգային ինքնության խորհրդանիշն է, որտեղ գտնվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը։

Սուրբ Էջմիածին

Սուրբ Էջմիածինը Հայաստանի գլխավոր և ամենահին տաճարն է, որը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։ Ավանդության համաձայն՝ այն կառուցվել է այն վայրում, որտեղ Քրիստոսը երկնքից իջել և մուրճով ցույց է տվել տաճարի հիմքը, որից էլ առաջացել է «Էջմիածին» անվանումը (նշանակում է «Միածինի իջնելը»)։ Այն Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր։

Սուրբ Մեսրոպ Մաշտոց

Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի ստեղծողն է և հայ մշակույթի մեծագույն դեմքերից մեկը: Նա 5-րդ դարում ստեղծել է հայոց այբուբենը՝ հիմք դնելով հայ գրականության և կրթության զարգացմանը: Նրա անունը կրող եկեղեցիներ և հուշարձաններ կան Հայաստանում և սփյուռքում՝ ի պատիվ նրա մեծագույն ավանդի: