BILD-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում արձանագրվել է լոլիկի կտրուկ թանկացում. սպառողական գների վերջին տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում այս մթերքի գինն աճել է շուրջ 40%-ով: Այն զգալիորեն գերազանցում է այլ ապրանքատեսակների գնաճը (օրինակ՝ սուրճը թանկացել է 18.5%-ով, իսկ սառեցված ձուկն ու ծովամթերքը՝ 12%-ով):
Փորձագետները գների նման թռիչքը կապում են Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ: ԱՄՆ-ը դուրս է եկել Մեքսիկայից առանց մաքսատուրքի լոլիկ ներկրելու համաձայնագրից, ինչից հետո ներմուծվող արտադրանքի համար սահմանվել է 17% մաքսատուրք: Հենց Մեքսիկան է հանդիսանում ԱՄՆ շուկա լոլիկի հիմնական մատակարարը:
«Մաքսատուրքերը գնային գնաճի հիմնական շարժիչ ուժն են», — նշել է տնտեսագիտության պրոֆեսոր Բրեթ Մասիմոնոն:
Գնաճը լուրջ հարված է հասցրել նաև հանրային սննդի բիզնեսին: «Snarf’s Sandwiches» արագ սննդի ցանցի օպերատիվ տնօրեն Ուեյն Համֆրիի խոսքով՝ լոլիկի մեկ արկղի գինը մեկ տարում 27 դոլարից հասել է 93-ի.
«Միայն այս մեկ բաղադրիչի պատճառով մեր տարեկան հավելյալ ծախսերն այժմ գերազանցում են 1,7 միլիոն դոլարը»,- հայտնել է նա: