Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումը

«Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը

Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն:
Դեռ կեսօրից «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել

Կարապետյանի թիմի անդամ, երեկ կալանավորված Ալեքսան Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում իրավապահների ներխուժումը ավարտվեց «Armat-Media»-ի գույքի ու աշխատակիցների հեռախոսների առգրավմամբ ու մեդիայի դռների կապարակնքմամբ:
Սա նշանակում է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրություններից երկու օր առաջ փակվում է ընտրություններին մասնակից կուսակցության հետ առնչվող լրատվամիջոցը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը: Փաստացի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում փակվում է լրատվամիջոց, ու դա առնվազն չի արժանանում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ուշադրությանը:

Եթե կա իրավական գործընթաց, այն պետք է ընթանա՝ առանց հարված հասցնելու լրատվամիջոցի գործունեությանը: Որևէ լրատվամիջոց չպետք է տուժի քաղաքական իշխանության քաղաքական հաշվարկների ու մրցակիցների հանդեպ հաշվեհարդար տեսնելու մոլուցքից»:

Armat-Media

«Արմատ-Մեդիա»-ն հայաստանյան լրատվական և վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Այն առաջին հերթին հայտնի է իր խորքային լրագրությամբ, տեղեկատվական անկախությամբ և հանրային կարծիքի ձևավորման գործում ունեցած ազդեցությամբ։ Կենտրոնը ձգտում է ներկայացնել Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային իրադարձությունները՝ պահպանելով քննադատական մոտեցում և թափանցիկություն։

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է, որը գտնվում է Կովկասի լեռնաշխարհում և համարվում է աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը (301 թ.): Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած Ուրարտուի թագավորությունից մինչև միջնադարյան թագավորություններ, և հայտնի է իր եզակի մշակութային ժառանգությամբ՝ ներառյալ հայկական այբուբենը, խաչքարերը և ավանդական ճարտարապետությունը:

Ուժեղ Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ը հայրենասիրական և պետականաշինական գաղափարախոսություն է, որը միտված է ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը, տնտեսությունը և մշակութային ինքնությունը։ Այն արտացոլում է հայ ժողովրդի պատմական պայքարը՝ անկախության և ազգային միասնության համար, և կոչ է անում արդիականացնել երկիրը՝ հիմնվելով ազգային արժեքների վրա։

Հայաստանի ժուռնալիստների միություն

«Հայաստանի ժուռնալիստների միությունը» հիմնադրվել է 1958 թվականին՝ որպես լրագրողական համայնքի մասնագիտական կազմակերպություն։ Այն նպաստում է լրագրողների իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատության զարգացմանը և մասնագիտական էթիկայի պահպանմանը։ Միությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանում լրագրության զարգացման և միջազգային կապերի ամրապնդման գործում։