Փաստաբան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է Ազգային ժողովի (ԱԺ) խոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի այն մասին, թե վերջինս խոչընդոտներ չի տեսնում ընդդիմության կողմից քարոզարշավ իրականացնելու հարցում։
Անդրադառնալով մայիսի 8-ից սկսած քարոզարշավին՝ նա հայտարարել է, որ իշխանությունների կողմից ստեղծած իրավիճակում խաթարվել է քաղաքական պայքարի հավասարությունը։
«Երբ մի ուժի առաջնորդն ազատ է, իսկ մյուսինը՝ զրկված քաղաքացիների հետ շփվելու հնարավորությունից, դա միջազգային իրավական երաշխիքների խախտում է»,- ասել է նա։
Փաստաբանն ընդծել է, որ դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չփոփոխելն արդեն իսկ քաղաքական ուղղորդման ցուցիչ է։ Նրա խոսքով՝ տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանին ճաղավանդակներով մեքենայով ուղեկցելը խտրական և վրեժխնդրության տարրեր պարունակող մոտեցում է։
Անդրադառնալով՝ «Ուժեղ Հանաստանին» վերագրվող ձայնագրությունները հրապարակելուն՝ Վարդևանյանը հայտնել է, որ դրանք հաճախ լինում են մոնտաժված և օգտագործվում են որպես «սև փիառի» գործիք։
Նա նշել է, որ ձայնագրության մեջ հիշատակվում է, թե իբր իրենց ուժը Հանրապետության հրապարակում հանրահավաք է իրականացրել, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Վարդևանյանը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ նույն հետևող