Ներքին գործերի նախարարության հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, քվեարկության օրվանից 7 օր առաջ հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։
Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են ընտրողների ցուցակները՝ ըստ տեղամասերի։
Ընտրելու իրավունք ունեցող անձանց հորդորում ենք ստուգել իրենց տվյալները՝ մուտք գործելով կայքի «» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «» բաժինը։