«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու թեկնածու կալանավորվել է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու թեկնածու կալանավորվել է։

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:

Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ և մշակութային ժառանգությամբ։ Այն առաջին պետությունն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Հայաստանը պահպանել է իր ինքնությունը դարերի ընթացքում՝ չնայած տարբեր կայսրությունների տիրապետությանը, և այսօր հպարտանում է իր հնագույն եկեղեցիներով, խաչքարերով և գեղեցիկ բնությամբ։

Հայաստան

Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, որը գտնվում է Կովկասի լեռնաշխարհում։ Այն հայտնի է որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած պետություն (մ.թ. 301 թ.) և պահպանել է իր մշակութային ժառանգությունը՝ հնագույն վանքերով, խաչքարերով ու գրականությամբ։ Հայաստանը նաև հարուստ է բնական գեղեցկությամբ՝ Արարատ լեռան տեսարաններով և Սևանա լճով։