Հայաստանը ՌԴ-ի հետ տնտեսական խնդիրների պատճառով տարեկան կկորցնի 10 միլիարդ դոլար։

Հայաստանը ՌԴ-ի հետ տնտեսական խնդիրների պատճառով տարեկան կկորցնի 10 միլիարդ դոլար։

Բաժանորդագրվել

Գազի գնի թանկացման դեպքում գործող իշխանությունը խոստանում է այլընտրանքային շուկաներ։ Արման Ղուկասյանը հիշեցնում է, որ գազի գնի թանկացումը միայն սոցիալական խնդիր չէ։ Այն շղթայական թանկացումներ է առաջացնելու Հայաստանի արտադրական բոլոր ոլորտներում։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. Եթե հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները խզվեն, Հայաստանը ամենանվազ հաշվարկներով տարեկան կկորցնի 10 միլիարդ դոլար. եթերում ասել է քաղաքագետ Արման Ղուկասյանը` խոսելով հայ–ռուսական հարաբերությունների վատթարացման տնտեսական հետևանքների մասին։

2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից ։

«Միայն 2025 թ․-ին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել, 3 մլրդ 900 մլն դոլար։ Պատկերացրեք` ինչ ահռելի թվի մասին է խոսքը։ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ամեն մի կորուստ հնարավոր է կոմպենսացնել։ Հիմա հարց եմ ուզում տալ. եթե, օրինակ, Ռուսաստանը խորացնի պատժամիջոցները, ինչպե՞ս է կոմպենսացվելու այս գրեթե 4 միլիարդ դոլարը»,– հռետորական հարց է հնչեցնում Ղուկասյանը։

Խոսելով գյուղատնտեսական ապրանքների արտահանման ցուցանիշների մասին` Ղուկասյանը նշում է, որ 2025 թ–ին Հայաստանից դեպի Ռուսաստան է արտահանվել 142 միլիոն դոլարի գյուղատնտեսական ապրանք, կամ,<div class="my-4 p-4 rounded

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և հանդիսանում է աշխարհի հնագույն շարունակաբար բնակեցված քաղաքներից մեկը։ Այն հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա արքայի կողմից, իսկ նրա պատմական կենտրոնում գտնվող Էրեբունի ամրոցը վկայում է քաղաքի եռահազարամյա անցյալի մասին։ Այսօր Երևանը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, մշակութային կենտրոններով և հյուրընկալ մթնոլորտով։

Հայաստան

Հայաստանը հարավային Կովկասում գտնվող պատմական երկիր է, որը հայտնի է որպես առաջին քրիստոնեական պետություն (301 թվականից)։ Նրա մշակութային ժառանգությունը ներառում է հնագույն վանքեր, ինչպիսիք են Էջմիածնի Մայր Տաճարը, և ուրարտական ժամանակաշրջանի մնացորդներ, ինչպես նաև հարուստ ավանդույթներ գրչության, երաժշտության և խոհանոցի մեջ։

Ռուսաստան

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիրն է, որը ձգվում է Արևելյան Եվրոպայից մինչև Հյուսիսային Ասիա։ Նրա պատմությունը սկսվում է միջնադարյան Կիևյան Ռուսիայից, այնուհետև զարգանում է Մոսկվայի մեծ իշխանության և Ռուսական կայսրության միջոցով, մինչև 1917 թվականի հեղափոխությունը, որը հանգեցրեց Խորհրդային Միության ստեղծմանը։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը դարձավ անկախ պետություն՝ պահպանելով մեծ մշակութային և պատմական ժառանգություն, ներառյալ Մոսկվայի Կրեմլը, Էրմիտաժը և Բայկալ լիճը։