Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերին էական և բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել: Այս մասին նա հայտնել է ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով պատերազմի շրջանում Կարապետյանի դերի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները:
«Կարապետյանի աջակցությունը բավականին էական է, բազմազան, բազմակողմանի և իրական: Այն ցուցաբերվել է և՛ մինչև 2018 թվականը, և՛ 2018 թվականից հետո, և՛ ռազմական գործողությունների ժամանակ»,- հայտարարել է նախկին նախարարը:
Նա լրագրողներին հայտնել է, որ որոշ դեպքերում անձամբ է բանակցել Կարապետյանի հետ և հավաստիացրել, որ թեև Կարապետյանի օգնությունն արտահայտվել է հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, սակայն մինչ այդ նույնպես կար ու հույս է հայտնել, որ այսօր էլ է նա աջակցում բանակին։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Տոնոյանը նշել է, որ չի հայտնի աջակցության կոնկրետ մանրամասներ, քանի որ նման տեղեկատվությունը կարող է պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակել:
Հարցին ի պատասխան, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով էր օժանդակությունը, Տոնոյանը պարզաբանել է, որ չի կարող առանձնացնել որևէ կոնկրետ ուղղություն։
«Աջակցությունը համապարփակ էր․ չեմ կարող ասել կոնկրետ ո՛ր ուղղությամբ է դա կիրառվել, բայց որ կիրառվել է՝ դա հաստատ է։ ԶՈւ-ն պատերազմի ընթացքում, տարբեր գնահատականներով, օրական ծախսել է 3 միլիոնից 30 միլիոն դոլար։ Տարբեր աջակիցներից կատարված օգնության մի մասն ուղղվել է ինչ-որ մի բանի կազմակերպմանը, գնմանը․․․ չեմ ուզում կոնկրետացնել։ Եթե, օրինակ, ասեմ սննդի վրա է ծախսվել, դա «կիսաճշմարտություն» կլինի, դա ճիշտ չէ»,- նշել է նա:
Նախկին նախարարը նաև հավելել է, որ թեև ՊՆ-ում բոլոր բարերարների աջակցությունը գրանցված է, սակայն, իր համոզմամբ, գերատեսչությունն այդ տեղեկատվությունը չի տրամադրի։ Տոնոյանն իր գնահատանքն է արտահայտել բոլոր աջակիցներին՝ շեշտելով, որ դա «հավաքական ներուժ էր, որը մեծ օժանդակություն է