Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում 1915թ․ իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Միաժամանակ, 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցնում է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջնականապես հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։
Հասարակության շրջանում տարբեր մոտեցումներ են ուրվագծվում պատմական այս իրադարձության շուրջ։ Քաղաքացիների մի մասն առաջնային է համարում դրա միջազգային ճանաչմանն ու պահանջատիրությանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը, մի մասն էլ կարևորում է ապագային միտված ծրագրերը՝ չկենտրոնանալով հենց ցեղասպանության վրա, բայց և չմոռանալով այն։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ապրիլի 24-ն ընդունո՞ւմ են որպես հիշատակի օր, թե՞ այն պետք է լինի նաև ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում, ինչպես տարիներ շարունակ էր:
Հարցված քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 1915-ի ողբերգությունն անհնար է մոռանալ, և Ցեղասպանության հարցը միշտ պետք է լինի մեր երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին օրակարգերում։
«Ապրիլի 24-ը հիշատակի օր է, պետք է մեր քաղաքական օրակարգերից դուրս չգա։ Մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր դա ոչ թե Ցեղասպանություն, այլ անցողիկ բան են դիտարկում»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Որոշ քաղաքացիներ կարծում են, որ անցյալում կատարվածը չպետք է անդրադառնա ժամանակակից մարդու հոգեբանության վրա՝ այն համարելով վտանգավոր անհատի և պետության կայացման համար։
«Ցեղասպանությունը մեզ համար պիտի լինի պատմական դաս, որով պետք է ամրացնեն
Օսմանյան կայսրություն
Օսմանյան կայսրությունը մեծագույն և երկարակյաց կայսրություններից էր, որը գոյություն է ունեցել 1299-ից մինչև 1922 թվականը։ Այն հիմնադրվել է Օսման I-ի կողմից և իր հզորության գագաթնակետին ընդգրկում էր Հարավարևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։ Կայսրությունը կարևոր դեր է խաղացել համաշխարհային պատմության մեջ, հատկապես մշակույթների և առևտրի խաչմերուկում, մինչև Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրա փլուզումը։Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վայր է Երևանում, որը կառուցվել է 1967 թվականին։ Այն գտնվում է Ծիծեռնակաբերդ բլրի վրա, որտեղ 1915 թվականին տեղի են ունեցել զանգվածային սպանություններ։ Հուշահամալիրը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը և հավերժ հիշեցնում ողբերգական իրադարձությունների մասին։Հայաստան
Հայաստանը հարավային Կովկասում գտնվող պատմական երկիր է, որը հայտնի է իր հնագույն քաղաքակրթությամբ և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելով 301 թվականին։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ եզակի ճարտարապետություն, խաչքարեր և գրականություն։ Պատմության ընթացքում Հայաստանը բազմիցս ենթարկվել է օտար նվաճումների, սակայն պահպանել է իր ինքնությունը և 1991 թվականին վերականգնել անկախությունը։Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է՝ աշխարհի հնագույն շարունակաբար բնակեցված քաղաքներից մեկը։ Այն հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա արքայի կողմից, և իր երկար պատմության ընթացքում դարձել է հայ մշակույթի, գիտության և տնտեսության կենտրոն։ Քաղաքը հայտնի է իր վարդագույն տուֆից կառուցված շինություններով, Կասկադ համալիրով և Մատենադարանով։