Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավարին և առաքելության ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է. «Վստահ ենք, որ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով, սակայն շատ կարևոր է, որ մեր գործընկերները դիտորդական առաքելություն իրականացնեն և իրենց գնահատականը տան, թե որքանով ենք մենք ապահովում այդ ամենը։
Կարող եմ ասել՝ այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար։ Դրանք չափազանց կարևոր են և մեծ նշանակություն ունեն։
Այս առումով ձեր ներկայությունը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակության ներկայությունը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, շատ կարևոր է։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ նախընտրական շրջանում մեր երկրի կարողությունների և ժողովրդավարական դիմակայունության բարձրացման գործում ցուցաբերած աջակցության համար։
Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք իսկապես մեծապես շահագրգիռ ենք, որ ընտրություններն անցկացվեն ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, և Հայաստանը, հերթական անգամ, իր ընտրություններից հետո, ապացուցի, որ դեպի Եվրոպա ձգտող ժողովրդավարական երկիր է»։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դիտորդական առաքելության ղեկավարն ասել է. «Ինձ համար պատիվ է գլխավորել Եվրոպական խորհրդարանի այս պատվիրակությունը։ Մենք վեց անդամ ենք՝ ներկայացնելով չորս տարբեր ազգություններ և չորս տարբեր քաղաքական խմբեր։
Եվրոպական խորհրդարանի համար կարևոր են ոչ միայն այս ընտրությունները, այլև, ընդհանուր առմամբ, Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու ջանքերը։
Դուք գիտեք, որ խորհրդարանը քայլեր է ձեռնարկել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու ուղղությամբ։ Տեղի են ունեցել փոխայցեր և նախաձեռնություններ, որոնց շրջանակում Բրյուսել են այցելել քաղաքական առաջնորդներ, միջխորհրդարանական համագործ