Տասնյակ հազարավոր դոլարներ պետբյուջեից՝ Սուքիասյանների ընկերությանը պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար

Տասնյակ հազարավոր դոլարներ պետբյուջեից՝ Սուքիասյանների ընկերությանը պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը):

Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից 28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառյալ): Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է մոտ 77 հազ. դոլարի: Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վ. Խաչատուրյանին Վրաստան տանել-հետ բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում:

Երեւան-Թբիլիսի-Երեւան՝ ոչ թե պետական, այլ մասնավոր ինքնաթիռով

Մարտի 22-ին Վ. Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երեւանից թռել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը:

Նախագահի պաշտոնական կայքի տեսնում ենք, որ Խաչատուրյանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուղարկավորությանը մասնակցելուց բացի՝ Թբիլիսիում Վ. Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախագահին ու վարչապետին, սպասարկում է ՀՀ կառավարական բորտը՝ Airbus A319 ACJ տիպի ինքնաթիռը, որը VIP օդանավ է: 1998 թ. արտադրության այս ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է եւ մեր երկրում շահագործվում է 2007-ից:

Պետական բորտի այն չվերթերը, որոնք սպասարկում են վարչապետին, ներկայում համարակալվում են FIE4001, նախագահի

Վրաստան

Վրաստանը Հարավային Կովկասի պատմական երկիր է, որը հայտնի է իր հնագույն մշակույթով և քրիստոնեական ժառանգությամբ։ Այն ժամանակին եղել է Վրաց թագավորության և Կոլխիդայի մաս, իսկ ավելի ուշ՝ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության կազմում։ Անկախություն ձեռք բերելուց հետո 1991 թվականին, Վրաստանը դարձել է ժամանակակից պետություն՝ հարուստ ավանդույթներով և գեղեցիկ բնությամբ։

Ղազախստան

Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ամենամեծ երկիրն է, որն ունի հարուստ պատմություն՝ սկսած հնագույն քոչվորական ցեղերից մինչև Ոսկե Հորդայի և Ղազախ խանության ժամանակաշրջանը: 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո այն դարձել է ժամանակակից պետություն՝ հայտնի իր լայնարձակ տափաստաններով, մշակութային բազմազանությամբ և նավթային հարստությամբ:

Երեւան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Առաջին արքայի կողմից՝ որպես Էրեբունի ամրոց։ Այն հարուստ պատմություն ունի՝ անցնելով տարբեր դարաշրջաններով, և այսօր հանդիսանում է երկրի մշակութային, տնտեսական ու քաղաքական կենտրոնը՝ հայտնի իր յուրահատուկ ճարտարապետությամբ, այդ թվում՝ Կասկադ համալիրով ու Մատենադարանով։

Թբիլիսի

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է 5-րդ դարում Վախթանգ Գորգասալի թագավորի կողմից։ Այն հայտնի է իր ջերմուկային աղբյուրներով, բազմազան ճարտարապետությամբ և հարուստ մշակութային ժառանգությամբ, ինչը դարձնում է այն Կովկասի կարևոր պատմական ու զբոսաշրջային կենտրոն։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II

Իլյա II-ը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդն է՝ կրելով Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տիտղոսը 1977 թվականից ի վեր: Նա մեծ դեր է խաղացել Վրաստանում կրոնական կյանքի վերածննդի և ազգային ինքնության ամրապնդման գործում, հատկապես խորհրդային ժամանակաշրջանից հետո: Իր հովվապետական գործունեությամբ նա դարձել է վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդը և մեծ հարգանք վայելող հասարակական գործիչ: