Տնտեսությունն այսօր քանդման եզրին է կանգնած (վիդեո)

Տնտեսությունն այսօր քանդման եզրին է կանգնած (վիդեո)

Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողն է, եթե տնտեսությունը քանդվեց, ի՞նչ է լինելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին, ԲՀԿ–ի քարոզարշավի ժամանակ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ սահմանելուն։

«Մի բան պետք է հասկանալ, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է, կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին կանգնած ենք, այդ ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։

Մարդիկ ունեցվածքը լրիվ կորցնելու են, այսպես չի կարող լինել։ Խոսում են դատարկ-դատարկ, թե մենք այլընտրանքներ ունենք։ Նրանք իրենց այլընտրանքը 10 տարի չեն կարող որևէ քայլ կատարել։ Այլընտրանքը նա է, որ մեկը փակվեց, մյուսը բացվում է»,–ասաց Ծառուկյանը։

Հայաստան

Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հռչակվել է որպես առաջին պետություն, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Նրա հարուստ մշակութային ժառանգությունը ներառում է հնագույն վանքեր, խաչքարեր և զարգացած գրականություն, որը սկիզբ է առել Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենի ստեղծումից հետո 405 թվականին։

Ռուսաստան

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է, որը գտնվում է Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում։ Նրա պատմությունը սկսվում է 9-րդ դարի Կիևյան Ռուսիայից, իսկ ավելի ուշ այն դարձավ Ռուսական կայսրություն, ապա՝ Խորհրդային Միության կենտրոնը մինչև 1991 թվականը։ Այսօր Ռուսաստանը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ինչպիսիք են Մոսկվայի Կրեմլը և Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը։