Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ կապը ՔՊ-ականների և արտոնյալ գործարարի միջև
Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ կապը ՔՊ-ականների և արտոնյալ գործարարի միջև
Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։
«» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Ընկերության սեփականատիրոջ օգտին որոշումներ են կայացրել նաեւ Աբովյանի ավագանու՝ նրա հետ ընդհանուր շահեր ունեցող անդամները։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։
Այս պատմության գործող անձինք են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, Պտղնի համայնքի նախկին ղեկավարի հետ փոխկապակցված եւ փողերի լվացման գործով անցնող Մհեր Բաղդասարովը եւ այլք։
2001 թ․-ին հիմնադրված «Առեւտրի տուն Վիկտորիա» ՍՊԸ-ն 2022 թ․-ին անվանափոխվել եւ կոչվում է &la
Աբովյան
Աբովյանը քաղաք է Հայաստանի Կոտայքի մարզում, որը հիմնադրվել է 1963 թվականին և անվանվել է հայ մեծ գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի պատվին։ Այն սկզբում եղել է աշխատավորական ավան, իսկ հետագայում վերածվել է արդյունաբերական կենտրոնի՝ հայտնի իր գորգագործությամբ և շինանյութերի արտադրությամբ։ Քաղաքը գտնվում է Երևանից մոտ 10 կմ հյուսիս-արևելք և ունի հարուստ պատմություն՝ կապված խորհրդային տարիների արդյունաբերական զարգացման հետ։
Առինջ
Առինջը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Երևանից ոչ հեռու։ Այն պատմականորեն հայտնի է իր հնագույն բնակավայրերով և միջնադարյան եկեղեցիներով, ինչպիսին է Սուրբ Ստեփանոս եկեղեցին (7-րդ դար)։ Այսօր Առինջը զարգացող համայնք է՝ համատեղելով պատմական ժառանգությունն ու ժամանակակից կյանքը։
Առինջ համայնք
Առինջ համայնքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից ոչ հեռու։ Պատմականորեն այն հիշատակվում է դեռևս միջնադարյան աղբյուրներում և ունի հարուստ մշակութային ժառանգություն, ներառյալ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այսօր Առինջը զարգացող բնակավայր է՝ համատեղելով գյուղական ավանդույթներն ու ժամանակակից ենթակառուցվածքները։
Աբովյանի համայնքային զբոսայգի
Աբովյանի համայնքային զբոսայգին գտնվում է Աբովյան քաղաքի կենտրոնում և հանդիսանում է տեղի բնակիչների հանգստի սիրված վայրը։ Այն ստեղծվել է խորհրդային տարիներին և վերանորոգվել վերջին տասնամյակում՝ դառնալով ավելի ժամանակակից ու կանաչապատ։ Այգում կան մանկական խաղահրապարակներ, նստարաններ ու շատրվաններ, որոնք գրավում են այցելուներին տարբեր տարիքային խմբերից։
Կոտայք
Կոտայքը Հայաստանի մարզերից մեկն է, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: Այն հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, այդ թվում՝ Գառնիի հեթանոսական տաճարով և Գեղարդի վանական համալիրով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Մարզի տարածքը եղել է բնակեցված դեռևս վաղ քարի դարից և կարևոր դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ:
Պտղնի
Պտղնին պատմական գյուղ է Կոտայքի մարզում, որը հայտնի է իր 7-րդ դարի Սուրբ Թադևոս և Սուրբ Աստվածածին եկեղեցիներով։ Այն եղել է կարևոր մշակութային և կրոնական կենտրոն միջնադարյան Հայաստանում, և նրա եկեղեցիները համարվում են հայկական ճարտարապետության արժեքավոր նմուշներ։