Քեյթի Օսթինը հպարտությամբ ցուցադրում է իր մեծացող փորիկը։ 32-ամյա ֆիթնես բլոգեր և մոդելը, ով այժմ վեցերորդ անգամ է հանդես գալիս ամսագրի համար, գրավել է ուշադրությունը Sports Illustrated Swimsuit շոուի ժամանակ՝ Մայամիի լողի շաբաթվա ընթացքում։ Նա վստահորեն քայլել է պոդիումում՝ վառ կանաչ բիկինիով։

Ցուցադրությունից առաջ Քեյթին, ով վեց ամսական հղի է, զրուցել է SI Swimsuit Beach Club Party-ի ժամանակ։ Նա անկեղծորեն պատմել է, թե ինչու հղի լինելով որոշեց չհրաժարվել դեֆիլեից։ «Ես զգում եմ, որ ամեն անգամ, երբ ես սա կիսում եմ մարդկանց հետ, նրանք չգիտես ինչու շոկ են ապրում», — խոստովանել է Քեյթի Օսթինը։ «Ես ասում եմ. «Այո, ես քայլելու եմ շոուում»։ Եվ նրանք ասում են. «Իսկապե՞ս»։ Եվ ես ասում եմ՝ «Իհարկե։ Հղիությունը չի խանգարի ինձ»։ Այնպես որ, ես ինձ հիանալի եմ զգում և իսկապես հուզված եմ»։
Մոդելը հավելել է, որ այս շաբաթավերջին իր գլխավոր առաջնահերթություններն են «լավ քունը» և «համեղ ուտելիքը վայելելը»։

«Այս տարի ես զգում եմ բոլորովին այլ էներգիա։ Այս շոուն յուրահատուկ է լինելու, քանի որ ես ունեմ ամենասիրուն «աքսեսուարը», որը կարող եմ ցուցադրել ցուցադրության ժամանակ», — կատակել է Օսթինը։

Քեյթի Օսթինը 80-ականների լեգենդար ֆիթնեսի աստղ Դենիզ Օսթինի դուստրն է։ Նա և իր ամուսինը՝ Լեյն Արմսթրոնգը, հայտարարել են, որ սպասում են իրենց առաջ