ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար:
Ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ:
Գործում էր համակարգված սխեմա` բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի: Ստիպում էին չգնալ մեզ հետ հանդիպումների, վախեցնում, որ աշխատանքից կհեռացնեն ընտանիքի անդամին: Բազմաթիվ էին դեպքերը, երբ ըստ քաղաքացիների` իշխանությունից պահանջել են լուսանկարել քվեաթերթիկը և հետո ապացուցել, որ քվեարկել են իշխանության օգտին:
Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ իշխանության հավաքներին` սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլն: Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերն ապացուցող ձայնագրություններ, երբ մանկապարտեզի տնօրեններին են պարտադրում, բայց որևէ արձագանք իրավապահ մարմիններից չենք ունեցել:
Ամբողջ քարոզարշավն, իշխանության հրահրմամբ, ուղեկցվեց վիրավորանքներով ու ատելության խոսքով, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չունեցավ հասկանալու և գնահատելու բովանդակային ծրագրեր:
Այս ընտրությունները նաև աչքի ընկան նրանով, որ տեղի ունեցան բացահայտ միջամտություններ օտար պետություններից` Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ու Մոսկվայից:
Արդյունքում` հայ ժողովրդին միավորելու փոխարեն, այս ընտրություններն առավել խորացրեցին պառակտումը, մարդկանց մեջ առավել տարածեցին անհանդուրժողականությունը: Ամենամեծ խնդիրն այս պայմաններում ՔՊ իշխանության վերարտադրությունն է` հակահայ քաղաքականությամբ:
Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում
Հայաստան
Հայաստանը հնագույն երկիր է Հարավային Կովկասում՝ ավելի քան 3000 տարվա պատմությամբ։ Այն առաջին պետությունն էր, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Մշակութային առումով Հայաստանը հայտնի է իր հարուստ ճարտարապետական ժառանգությամբ, այդ թվում՝ միջնադարյան վանքերով, խաչքարերով և գրականության ու արվեստի զարգացած ավանդույթներով։
Բաքու
Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է, որը գտնվում է Կասպից ծովի ափին։ Պատմականորեն այն եղել է կարևոր առևտրական և մշակութային կենտրոն, հատկապես հայտնի է իր նավթային հարստությամբ, որի շնորհիվ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արագ զարգացել է։ Քաղաքում պահպանվել են միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Շիրվանշահերի պալատը և Կույս աշտարակը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Անկարա
Անկարան Թուրքիայի մայրաքաղաքն է, որը գտնվում է Անատոլիայի կենտրոնական մասում։ Քաղաքը հարուստ պատմություն ունի, սկսած հնագույն Փռյուգիական թագավորությունից, այնուհետև Հռոմեական, Բյուզանդական, Սելջուկյան և Օսմանյան կայսրությունների կազմում։ 1923 թվականին այն հռչակվել է Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք՝ փոխարինելով Ստամբուլին, և այժմ հայտնի է իր պատմական հուշարձաններով, ինչպիսին է Անիտքաբիրը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի դամբարանը։
Բրյուսել
Բրյուսելը Բելգիայի մայրաքաղաքն է և Եվրամիության գլխավոր վարչական կենտրոնը։ Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած 10-րդ դարից, երբ հիմնադրվել է որպես ամրոց։ Քաղաքը հայտնի է իր միջնադարյան ճարտարապետությամբ, Գրան Պլաս հրապարակով և Մաննեկեն Պիս արձանով։
Վաշինգտոն
Վաշինգտոնը Միացյալ Նահանգների մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է 1790 թվականին և անվանակոչվել ի պատիվ նախագահ Ջորջ Վաշինգտոնի։ Այն հայտնի է իր պատմական կառույցներով, ինչպիսիք են Սպիտակ տունը, Կապիտոլիումը և Վաշինգտոնի հուշարձանը, որոնք խորհրդանշում են ամերիկյան ժողովրդավարությունը։ Քաղաքը նաև մշակութային և քաղաքական կենտրոն է՝ հարուստ թանգարաններով ու ազգային պուրակներով։
Մոսկվա
Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է 1147 թվականին Յուրի Դոլգորուկիի կողմից։ Այն հայտնի է իր հարուստ պատմությամբ, ճարտարապետական հուշարձաններով, ինչպիսիք են Կրեմլը և Կարմիր հրապարակը, ինչպես նաև մշակութային ու քաղաքական կենտրոնի դերով։