Վարչական դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցը և ՀՀ կառավարությանն արգելել մինչև մայիսի 25-ը իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության օտարման գործընթաց:
Փաստաբանը տեղեկացրել է, որ հայցով պահանջել էին արգելել ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործընթացը, քանի որ ընկերության և գործադիրի միջև բանակցությունների՝ օրենքով սահմանված եռամսյա ժամկետն ավարտվում է մայիսի 25-ին:
Նշվել է, որ դատարանը նախ կիրառել էր հայցի ապահովում, իսկ այնուհետև կայացրել վճիռ՝ ֆիքսելով այդ արգելքը:
Բացատրվել է հայցի նախապատմությունը: Ըստ այդմ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը փետրվարի 25-ին էլեկտրոնային հասցեով նամակ էր ուղարկել՝ պահանջելով մինչև փետրվարի 21-ը պատասխանել գնային առաջարկին, ինչը որակվել է որպես ժամանակագրական անհնարինություն:
«Նամակում նաև նշված էր, որ պատասխան չստանալու դեպքում այն կհամարվի մերժում և կսկսվի սեփականության իրավունքի փոխանցման գործընթաց՝ որպես հանրային գերակա շահ»,- շեշտվել է:
Փետրվարի 25-ին նամակը ստացվել է, բայց պատասխան նամակ է ուղարկվել՝ ասելով, որ չեն կարող ժամանակի մեքենա հորինել, հետ գնալ և փետրվարի 21-ով պատասխանել, հավելվել է:
«Փետրվարի 25-ից մինչև մայիսի 25-ը բանակցությունների ժամկետն է: Միայն դրանից հետո, եթե արդյունք չլինի, կարող է սկսվել հանրային գերակա շահի հիմքով օտարումը»,- պարզաբանվել է:
Հիշեցվել է նաև ընկերության գործով միջազգային արբիտրաժի առկայությունը: Ըստ այդմ՝ կառավարությունը ՀԷՑ-ի շուրջ որևէ գործողություն, այդ թվում՝ լիցենզիայից զրկելու իրավունք չուներ:
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի հետո: Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից, ՀԾԿՀ-ն ավելի ուշ ՀԷՑ-ի լիցենզիան:
«Տաշիր» ընկ