ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սոցիալական հոլովակ է տարածել ընտրակաշառք տալու, ստանալու վերաբերյալ:
«Քո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ:
Ասա Ո՛Չ ընտրակաշառքին:
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ»,- նշված է տարածված տեսանյութին կից:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Հայաստանում ստեղծված պետական մարմին է, որը զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ և հետաքննությամբ։ Այն հիմնադրվել է 2021 թվականին՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Կոմիտեի գործունեությունը կարևոր դեր է խաղում երկրում օրինականության ամրապնդման և արդարադատության ապահովման գործում։