Կեղտոտ հակաքարոզչություն են անում, երբ տեսան, որ մեր վարկանիշը բարձրանում է. Թաթոյան

Կեղտոտ հակաքարոզչություն են անում, երբ տեսան, որ մեր վարկանիշը բարձրանում է. Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտնել է, որ կեղծիք է տարածվել առ այն, թե իբր իր քաղաքական ուժն իշխանությանն է միանալու։

«Կեղտոտ քարոզչություն է։ Տեխնոլոգիական մանիպուլյացիաներ են դրանք։ Ժողովրդի վրա ոնց են ազդում, ոչ միայն վախեցնելով մարդկանց, այլ նաև էդ կեղտոտ քարոզ, հակաքարոզչությամբ։ Հույս ունեմ, որ մեր համաքաղաքացիները նաև ուշադիր կլինեն ու այդ կեղծ նաև տեսանյութերը կտարբերեն, որովհետև նաև կհասկանան, որ դա մեզ չի կարող վերաբերելի լինել, ոչ մի ձև։ Մեր քաղաքական պայքարի անկյունաքարային է, այսինքն մենք բացառապես այս իշխանությանը հեռացնելու համար ոտքի ենք կանգնել»,-ասել է նա։
Թաթոյանի պնդմամբ՝ ժողովուրդը շատ չի հասկանում, որ արհեստական բանականությամբ են գեներացվում շատ բաներ։
«Երբ զգացին, որ մարդիկ աջակցում են մեզ և գնալով մեր վարկանիշը բարձրացվում է, միանգամից այս կեղտոտ հակաքարոզչությունը սկսեցին»,-ասել է նա։

Հարակից հրապարակումներ`