Տնտեսագետ, ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքներին՝ գազի, էլեկտրաէներգիայի և այլ ներմուծվող ապրանքների կանխատեսվող գնաճին:
Մայիսի 21-ին լրատվամիջոցները տեղեկացրել էին Հայաստանին մատակարարվող գազի գները բարձրացնելու Ռուսաստանի մտադրության մասին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման մասին, երբ իշխանությունները լռում են կարգավորող մարմնի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի՝ սակագների բարձրացման հնարավորության մասին տեղեկատվության ֆոնին։
Նա պաշտոնական թվերի հիման վրա նշել է ներկայում թե՛ ՀՀ-ի, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական կախվածության աստիճանը ռուսական էներգակիրներից ու շուկայից:
Տնտեսագետի գնահատմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորացրել է կախվածությունը ՌԴ-ից, իսկ կապերի խզումը ճգնաժամի կտանի:
«ԵՄ ստանդարտներին, անգամ ՌԴ ստանդարտներին մեր արտադրանքը չենք համապատասխանեցրել, ՀՀ իշխանությունն իր «տնային աշխատանքն» անգամ չի կատարել և փողի մի մասը վատնում է շոուների վրա: Կորցնելով ռուսական շուկան՝ չենք ստանա այլ շուկա: Վազում ենք Եվրոպայի հետևից, երբ մեր իսկ շալվարը մեր հագից ընկնում է»,- նշել է Աշոտյանը և հավելել, որ Հայաստան ներմուծվող ցորենի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Որպես այլընտրանք՝ դիտարկվող Թուրքիան հանդիսանում է աշխարհում ալյուրի խոշորագույն արտադրողներից մեկը, սակայն այդ ուղղությունն ունի քաղաքական գործոններ։ Ըստ տնտեսագետի՝ նպատակը պետք է լինի ոչ թե մի կախվածությունը մյուսով փոխարինելը, այլ շուկայի դիվերսիֆիկացումը։
«Օրվա իշխանությունը խոսում է, որ պետք է Թուրքիայի հետ կարգավորվեն հարաբերությունները, դա է պահանջում ազգային շահը, խնդիր չկա, թո՛ղ, օրինակ, 20%-ն էլ լիներ Թուրքիայից, մի 20%-ը՝ ուրիշ կետից, որպեսզի մի կետից կախված չլինեինք, բայց այս ամբողջ ընթացքում ի