«Որևէ իշխանություն հավերժ չէ, հատկապես՝ ձերը». անդրադարձ ՔՊ-ականներին

«Որևէ իշխանություն հավերժ չէ, հատկապես՝ ձերը». անդրադարձ ՔՊ-ականներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձով անդրադարձել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական պատգամավորների և նախարարների հայտարարություններին ու պահվածքին։
Պատգամավորի ձևակերպմամբ՝ իշխանության ներկայացուցիչների այսօրվա հռետորաբանությունն ու ցինիկ պահվածքը փաստում են միայն մեկ բան՝ նրանք իրականում չեն ընտրվել և չեն հաղթել։

«Հաղթողը նման կեցվածք չի դրսևորում, սա հաղթողի պահվածք չէ։ Սա ընտրությունները կեղծած, մարդկանց քվեն գողացած և բռնաճնշումներով իրենց իշխանությունը վերարտադրելու փորձ կատարած ուժի պահվածք է, և իրենք այս մասին շատ լավ գիտեն»,- նշել է Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը կոչ է արել ՔՊ-ական պատգամավորներին ու նախարարներին «տիրություն անել» իրենց խոսույթին և հիշել, որ իշխանությունն ունի կուրացնելու հատկություն.

«Դուք վաղուց եք անցել այդ սահմանները։ Ու ամեն անգամ ինչ-որ բան խոսելուց առաջ միշտ հիշեք՝ որևէ իշխանություն հավերժ չէ, հատկապես՝ ձեր իշխանությունը»։

Հայաստան

Հայաստանը հնագույն պատմություն ունեցող երկիր է, որը գտնվում է Կովկասյան տարածաշրջանում։ Այն առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն 301 թվականին։ Հայաստանը հարուստ է մշակութային ժառանգությամբ, ներառյալ եզակի ճարտարապետությունը, գրականությունը և ավանդական արվեստը, ինչպիսին է խաչքարերի արվեստը։

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է, որը գտնվում է Կովկասի հարավում և հայտնի է իր հարուստ պատմությամբ ու մշակույթով: Այն առաջին պետությունն է, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին՝ դառնալով քրիստոնեական աշխարհի կարևոր կենտրոն: Հայաստանի տարածքում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի շարք հուշարձաններ, ինչպիսիք են Էջմիածնի տաճարը և Գեղարդի վանքը: