«Ես չեմ զոհաբերել Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն է զոհաբերված եղել ղարաբաղյան շարժմանը, ասում է վարչապետ Փաշինյանը Հանրային բանավեճի ընթացքում:
Պատկերացնո՞ւմ եք իրադրության ապաբարոյականության, բարոյազրկվածության աստիճանը: Ինչի՞ համար է դա անում Նիկոլ Փաշինյանը: Որովհետեւ Ալիև՞ն է պահանջում, թե՞ Էրդողանը, թե՞ Թրամփը, Ուրսուլան կամ Մակրո՞նը, թե՞ Պուտինը:
Ոչ, ոչ մեկը: Դա պահանջում է իշխանությունը պահելու խնդիրը: Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը գնում է հայկական ինքնության ու իրականության բարոյազրկման: Սրա մասին եմ խոսում հետեւողականորեն, որ Նիկոլ Փաշինյանը այլեւս չունի իշխանությունը պահելու այլ ճանապարհ, քան հայկական ինքնության ու իրականության հետեւողական ապաբարոյականացումը:
Հետեւաբար, կրկնում եմ, ընտրական գիծը անցնում է այլեւս ոչ թե քաղաքական, այլ բարոյական գծով»:
Լեռնային Ղարաբաղ
Լեռնային Ղարաբաղը (Արցախ) պատմական հայկական տարածաշրջան է Անդրկովկասում, որը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի և պետականության կարևոր կենտրոն։ Խորհրդային տարիներին այն միացվել է Ադրբեջանին, ինչը հանգեցրել է ազգամիջյան հակամարտության և 1990-ականների պատերազմի։ Տարածաշրջանը հայտնի է իր բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում՝ Դադիվանքի և Գանձասարի վանական համալիրներով։
Հայաստան
Հայաստանը հնագույն երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով, որը գտնվում է Կովկասի լեռներում։ Այն համարվում է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, որը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն։ Հայաստանը հայտնի է իր հինավուրց վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով և գեղեցիկ լեռնային բնապատկերներով, ինչպես նաև հարուստ գրական ու երաժշտական ժառանգությամբ։