Քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի դերը ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման գործում

Քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի դերը ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման գործում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում Կոմիտեի դերակատարմանը:

Անդրադառնալով կառույցի կողմից ընտրական հանցագործությունների դեմ տարվող հետևողական պայքարին և վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին: Արթուր Նահապետյանը ներկայացրել է որոշ վիճակագրան տվյալներ՝ նշելով, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 89 քրեական վարույթ, ձերբակալվել է 128 անձ: Քրեական հետապնդում է հարուցվել 142-ի նկատմամբ: Նրանցից 65-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքն ու տնային կալանքը, իսկ 34 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է:

Միաժամանակ Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ ընտրական հանցագործությունների բացահայտումներից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի համար շատ ավելի կարևոր է նման դեպքերի կանխումն ու նախականխումը, որի ուղղությամբ ևս Կոմիտեն գործուն քայլեր է ձեռնարկում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

<img alt="" src

Հայաստան

Հայաստանը հարավային Կովկասի պատմական երկիր է՝ հարուստ հնագույն մշակույթով և քրիստոնեական ժառանգությամբ: Այն աշխարհում առաջին պետությունն է, որ 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն: Երկիրը հայտնի է իր բազմադարյա պատմությամբ, գեղեցիկ լեռնային բնությամբ, հին վանքերով ու միջնադարյան ճարտարապետությամբ, ինչպիսիք են Գեղարդը, Էջմիածինը և Զվարթնոցը: