Օտարները գիտեին, որ Նիկոլը խիզախություն է ցուցաբերում՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ գործելիս. Թևանյան

Օտարները գիտեին, որ Նիկոլը խիզախություն է ցուցաբերում՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ գործելիս. Թևանյան

«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 4-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից.

«Նիկոլի «խիզախության» մյուս երեսը

Երբ օտար երկրների պաշտոնյաները «խիզախություն» են գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, դա իրականում վերաբերում է հայ ժողովրդին, բայց այլ իմաստով:
Օտարները գիտեին, որ Նիկոլը խիզախություն է ցուցաբերում՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ գործելիս: Ու նրանք իրականում զարմանում են, թե ինչպես է այս ամենը հանդուրժվում:
Երբ Նիկոլին համարում են խիզախ, նշանակում է՝ հայ ժողովրդին համարում են հանդուրժող (չեմ ուզում այլ որակում տալ):
Օտարները մեղավոր չեն, որ իրենց «խիզախ» հաճախորդը պետական դավաճան է: Իրենք գիտեն դա, և մինչև վերջ օգտվում են դավաճանի ծառայություններից: Ո՞վ լիներ, որ չօգտվեր:
Այլ հարց է, որ մենք՝ հայերս ենք խայտառակ լինում աշխարհով մեկ: Նիկոլի «խիզախության» գինը մեր երկիրն ու իր աթոռն են: Տուժում է Հայաստանը, վճարում ենք մեր հազարավոր զոհերի և մեր տարածքների հաշվին:
Հունիսի 7-ին պետք է մաքրել այս խայտառակության խարանը մեր ճակատներից: Որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ խիզախ է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը:

Միացի՛ր, որ փոխենք։

Երևան-Կենտրոն

Երևան-Կենտրոնը մայրաքաղաքի պատմական և մշակութային սիրտն է, որտեղ գտնվում են Հանրապետության հրապարակը, Օպերայի և բալետի թատրոնը, ինչպես նաև բազմաթիվ թանգարաններ ու զբոսայգիներ։ Այն ձևավորվել է 20-րդ դարի սկզբին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով, և դարձել է քաղաքի գլխավոր վարչական ու մշակութային կենտրոնը։ Այս տարածքը պահպանում է հայկական ճարտարապետության ու քաղաքաշինության կարևորագույն նմուշները։

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է Կովկասյան տարածաշրջանում, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ և մշակութային ժառանգությամբ։ Այն աշխարհում առաջին պետությունն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Հայաստանն ունի բազմադարյա պատմություն, ներառյալ Ուրարտուի թագավորությունը և հայկական միջնադարյան մշակույթի ծաղկումը, իսկ նրա մայրաքաղաք Երևանը աշխարհի ամենահին անընդմեջ բնակեցված քաղաքներից է։