20 տարվա «Հին Երևանը». ինչո՞ւ չի կառուցվում հուշարձանների թաղամասը

20 տարվա «Հին Երևանը». ինչո՞ւ չի կառուցվում հուշարձանների թաղամասը

2005 թվականին մեկնարկած «Հին Երևան» նախագիծը դեռևս ավարտի հեռանկար չունի։ Հայաստանի Կառավարությունն այս նախագծի վերաբերյալ 10 որոշում է կայացրել՝ փոխելով կամ ավելացնելով կառուցապատողների, երկարացնելով ժամկետները, ավելացնելով կամ պակասեցնելով հասցեներ, սակայն նախագիծն այդպես էլ չի իրագործվում։ Տարածքի 33 %-ը դեռեւս իրացված չէ:

«Հին Երևանի» վերաբերյալ Կառավարության որոշումները

Գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Կառավարության 01.08.2002թ. թիվ 1151-Ն որոշմամբ հաստատվել էր Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի ցանկը: Քանի որ այն ժամանակ գերակա շահ ճանաչված տարածքների սեփականության օտարման վերաբերյալ օրենք չկար, Կառավարության այս որոշումը հետագայում հակասահմանադրական ճանաչվեց:

2006թ.-ին ընդունվեց «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, և արդեն 2007 թվականի հունվարին Անդրանիկ Մարգարյանի կառավարության հանրային գերակա շահ ճանաչվեց մի շարք տարածքների նկատմամբ, այդ թվում՝ «Հին Երևան» նախագծի մի շարք հասցեներում, որտեղ հիմնական ձեռքբերողներ դարձան «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ու «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն:

Հաջորդող տարիներին որևէ գործընթաց տեղի չի ունեցել: Եվ քանի որ վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝յոթ տարվա ընթացքում, 2013-ին Կառավարությունը կրկին գերակա շահ ճանաչելու մասին որոշում է ընդունում:

Կառավարությունը, արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, 2013թ․ գերակա հան

Հին Երևան

«Հին Երևան»-ը մայրաքաղաքի պատմական թաղամասն է, որը պահպանել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետական ու մշակութային ինքնատիպությունը։ Այն ներառում է նեղ փողոցներ, ավանդական շինություններ և կարևոր հուշարձաններ, ինչպիսիք են Կոնդ թաղամասը և Կապույտ մզկիթը, որոնք վկայում են Երևանի հազարամյա պատմության մասին։

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 8-րդ դարից՝ Էրեբունի ամրոցի հիմնադրումով։ Այն համարվում է աշխարհի ամենահին անընդմեջ բնակեցված քաղաքներից մեկը և մշակութային ու տնտեսական կենտրոն է։ Քաղաքը հայտնի է իր վարդագույն տուֆից կառուցված շինություններով, ինչպիսիք են Հանրապետության հրապարակը և Մատենադարանը։

Կենտրոն

«Կենտրոն»-ը Երեւանի կենտրոնական վարչական շրջանն է, որը հանդիսանում է քաղաքի պատմական ու մշակութային սիրտը: Այստեղ են գտնվում Հանրապետության հրապարակը, Օպերայի եւ բալետի թատրոնը, ինչպես նաեւ բազմաթիվ թանգարաններ ու ճարտարապետական հուշարձաններ: Շրջանը զարգացել է 19-րդ դարի վերջից եւ 20-րդ դարի սկզբից՝ պահպանելով խորհրդային ժամանակաշրջանի կառույցներն ու ժամանակակից մշակութային կենտրոնները:

Գլենդել Հիլզ

Գլենդել Հիլզը (Glendale Hills) փոքրիկ, բայց պատմական թաղամաս է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Այն հայտնի է իր գեղեցիկ բնապատկերներով և մշակութային բազմազանությամբ, մասնավորապես մեծ հայկական համայնքով, որը ձևավորվել է 20-րդ դարի սկզբից։ Թաղամասը ներառում է մի շարք պատմական շինություններ և այգիներ, որոնք արտացոլում են տարածաշրջանի զարգացման պատմությունը։