2005 թվականին մեկնարկած «Հին Երևան» նախագիծը դեռևս ավարտի հեռանկար չունի։ Հայաստանի Կառավարությունն այս նախագծի վերաբերյալ 10 որոշում է կայացրել՝ փոխելով կամ ավելացնելով կառուցապատողների, երկարացնելով ժամկետները, ավելացնելով կամ պակասեցնելով հասցեներ, սակայն նախագիծն այդպես էլ չի իրագործվում։ Տարածքի 33 %-ը դեռեւս իրացված չէ:
«Հին Երևանի» վերաբերյալ Կառավարության որոշումները
Գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Կառավարության 01.08.2002թ. թիվ 1151-Ն որոշմամբ հաստատվել էր Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի ցանկը: Քանի որ այն ժամանակ գերակա շահ ճանաչված տարածքների սեփականության օտարման վերաբերյալ օրենք չկար, Կառավարության այս որոշումը հետագայում հակասահմանադրական ճանաչվեց:
2006թ.-ին ընդունվեց «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, և արդեն 2007 թվականի հունվարին Անդրանիկ Մարգարյանի կառավարության հանրային գերակա շահ ճանաչվեց մի շարք տարածքների նկատմամբ, այդ թվում՝ «Հին Երևան» նախագծի մի շարք հասցեներում, որտեղ հիմնական ձեռքբերողներ դարձան «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ու «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն:
Հաջորդող տարիներին որևէ գործընթաց տեղի չի ունեցել: Եվ քանի որ վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝յոթ տարվա ընթացքում, 2013-ին Կառավարությունը կրկին գերակա շահ ճանաչելու մասին որոշում է ընդունում:
Կառավարությունը, արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, 2013թ․ գերակա հան