Ընտրությունից հետո կընդունենք նոր Սահմանադրություն, վերջ կտանք դատական մաֆիային, որը գործում է մինչև հիմա. Փաշինյանը սպառնում է դատավորներին

Ընտրությունից հետո կընդունենք նոր Սահմանադրություն, վերջ կտանք դատական մաֆիային, որը գործում է մինչև հիմա. Փաշինյանը սպառնում է դատավորներին

Ես ուզում եմ ուղիղ և պարզ ասել, մասնավորապես, դատաիրավական համակարգի մութ անկյուններում ծվարած մաֆիայի մետաստազների խնդիրը մենք չենք կարողանալու լուծել առանց սահմանադրական կարգավորումների։ Այս մասին այսօրվա հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այս է նաև պատճառը, որ ես չափազանց կարևորում եմ, որ մենք ընտրություններից հետո, իհարկե, ժողովրդավարական պրոցեսներով, ընդունենք նոր սահմանադրություն, որի արդյունքում Հայաստանի բոլոր դատավորները կվերածվեն դատավորի պարտականություններ կատարողների, և վերանշանակում կստանան միայն նրանք, ովքեր կանցնեն բարեվարքության մի քանի շերտանի սկզբունքները։

Սա նոր սահմանադրության ընդունման միակ պատճառը չէ, բայց այն պատճառներից կարևորներից մեկն է, որովհետև մենք ի վերջո, մինչև օրս սևերես ենք ձեր առաջ հենց այդ պատճառով, որ դատական մաֆիայի պատճառով չենք կարողացել մինչև հիմա մինչև վերջ կատարել ձեզ տված մի քանի խոստումներ։

Մենք մինչև այսօր չենք կարողանում ձեզ հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչու է մինչև հիմա ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը, ինչու է մինչև հիմա ազատության մեջ Սերժ Սարգսյանը, ինչու թալանչի օլիգարխները չեն հայտնվել բանտում, մեր համբերությունը սպառվել է, բոլոր ժամանակները սպառվել են, և ժողովուրդը պահանջում է արդարությունը և արդարադատությունը պիտի կայանա, և արդարադատությունը, արդարությունը պիտի հաղթի 2026 թվականի հունիսի 7-ին»,-հայտարարել է նա։

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է Կովկասում, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ և մշակութային ժառանգությամբ։ Այն առաջին պետությունն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն մ.թ. 301 թվականին։ Հայաստանը պահպանել է իր ինքնությունը դարերի տիրապետությունների և ցեղասպանության միջով՝ այսօր լինելով կենսունակ հանրապետություն՝ հարուստ ավանդույթներով, ճարտարապետությամբ և գրականությամբ

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է Կովկասի հարավում, որը պատմականորեն հայտնի է որպես առաջին պետություն, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց 301 թվականին։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ եզակի այբուբենը, վանքերը և Էրեբունի ամրոցը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Թեյշեբայի կողմից։