Արցախը չի կարող դառնալ անցյալ։

Արցախը չի կարող դառնալ անցյալ։


«Ափսոս իմ հայրենիքը…

Ափսոս մեր հերոսապատումն ու այն կերտողները, որոնք կանգնեցին մինչև վերջ, որոնք չնահանջեցին, որոնք իրենց կյանքով պահեցին հայրենիքը, որը մենք այսօր չունենք, որովհետև անբարոները պարզապես որոշեցին այն վաճառել ու ուտել, ուտել ու անդադար ուտել։

Քաջերը զոհվեցին հավատալով, որ հայրենիքը պահվելու է, որ իրենցից հետո ապրողները արժանապատվորեն շարունակելու են իրենց գործը։

Պիտի պատժվեն Արցախը հանձնողները

Պիտի պատժվեն լռողները

Պիտի պատժվեն Արցախը հանձնողի ձեռքը երբևէ սեղմածները

Պիտի պատժվեն Արցախի հանձնումը արդարացնողները

Պիտի պատժվեն Արցախը մոռացության տվողները

Արցախը չի կարող դառնալ անցյալ։

Տղաների արյունը, նրանց հերոսապատումը պատմություն չէ՝ այն պարտք է, որը չի կարող վերածվել ձևական հիշատակումների։


Արցախ

Արցախը պատմական հայկական տարածաշրջան է, որը ներկայումս մեծ մասում գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ հարյուրավոր հայկական վանքեր, խաչքարեր և ամրոցներ, որոնց թվում է հայտնի Գանձասարի վանքը (հիմնադրված 10-րդ դարում)։ Տարածաշրջանը երկար ժամանակ եղել է հայոց պետականության ու մշակույթի կարևոր կենտրոն, իսկ 20-րդ դարի վերջին տեղի ունեցած պատերազմի արդյունքում ձևավորվեց անկախ, բայց միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։