«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն
«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն
«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը վտանգում է կյանքեր։
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցողը այլևս համակարգային ձախողում է, որտեղ մարդիկ փաստացի մնում են առանց բուժման։
Դիտորդական խմբի այցի ընթացքում (26/03/2026թ․) արձանագրվել են առողջության և բուժօգնություն ստանալու իրավունքի լրջագույն խախտումներ, որոնք պետք է արժանանան պատասխանատու մարմինների արձագանքին։
Խմբի կողմից փաստագրվել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք կատարել են ինքնավնասումներ, ինքնասպանության փորձեր, հայտարարել հացադուլ, սակայն մնացել են առանց պատշաճ բժշկական օգնության։ Քրեակատարողական հիմնարկում բազմաթիվ ազատազրկված անձինք ունեն հիվանդություններ, որոնք առնվազն նախնական գնահատմամբ կարող են հանդիսանալ պատժի հետ անհամատեղելի, սակայն այս նպատակով անհապաղ բժշկական հետազոտություններ չեն կազմակերպվում։
ՀՀ Սահմանադրությունը, Եվրոպական կոնվենցիան և ՄԱԿ-ի Նելսոն Մանդելայի կանոնները հստակ պարտադրում են․ պետությունը պարտավոր է ապահովել ազատազրկված անձանց առողջությունը։
Բայց իրականությունը հակառակն է․ մարդիկ փակված են համակարգում, որտեղ նրանց ձայնը հասանելի չէ հասարակության լայն շրջանակին և բուժում ստանալը կախված է մի շարք հանգամանքներից։
Ազատությունից զրկված անձինք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց առողջությունը և ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՐԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է՝
Ցուցաբերել անհապաղ բժշկական օգնություն բոլոր արձանագրված դեպքերով,
Քննարկել ազատազրկված անձանց պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ուսումնասիրության և անկախ բժշկական գնահատումների հետ կապված հ
Արմավիր
Արմավիրը Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ի կողմից։ Այն եղել է Ուրարտական պետության կարևոր կենտրոն և մինչ օրս պահպանվել են ամրոցի ավերակներն ու կիկլոպյան պարիսպները։
ՀՀ
«ՀՀ»-ն Հայաստանի Հանրապետության պաշտոնական հապավումն է, որը որպես անկախ պետություն հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այն ունի հարուստ և հնագույն պատմություն՝ իր պետականության ավանդույթներով, որոնք սկիզբ են առնում Ք.ա. 6-րդ դարից՝ Երվանդունիների թագավորությունից, իսկ հետագայում՝ Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 1-ին դար) հասել է իր տարածքային և քաղաքական հզորության գագաթնակետին։
Եվրոպական կոնվենցիա
«Եվրոպական կոնվենցիա» տերմինը սովորաբար վերաբերում է **Եվրոպայի խորհրդի կողմից 1950 թվականին ընդունված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային** (ԵՄԻՊ): Այն պատմական միջազգային պայմանագիր է, որը սահմանում է հիմնարար քաղաքացիական և քաղաքական իրավունքներ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար և ստեղծում է դրանց պահպանման մեխանիզմներ՝ ներառյալ Եվրոպական մարդու իրավունքների դատարանը Ստրասբուրգում: Կոնվենցիան, որը ուժի մեջ է մտել 1953 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյուն Եվրոպայում։
ՄԱԿ
«ՄԱԿ»-ը (Միավորված Ազգերի Կազմակերպությունը) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ պահպանելու համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը։ Այն հանդիսանում է հիմնական միջազգային ֆորում երկրների համար՝ համագործակցելու խաղաղության պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով։
Նելսոն Մանդելայի կանոններ
«Նելսոն Մանդելայի կանոններ»-ը ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտների փաստաթուղթ է, որը վերաբերում է բանտերում կալանավորների հետ վարվելակերպին։ Այն ընդունվել է 2015 թվականին և անվանակոչվել է հարավաֆրիկյան պայքարի առաջնորդի պատվին, ով ինքը 27 տարի անցկացրել է բանտում՝ պայքարելով ապարտհեյդի դեմ։ Կանոնները շեշտում են բանտարկյալների արժանապատվությունը, վերականգնողական արդարադատությունը և բանտերի մարդասիրական պայմանները։