Երևանը փորձում է փակել հակամշտության պատմական օրակարգը, մինչդեռ Բաքուն այն վերածում է ազդեցության հիմնական լծակի․ «խաղաղության» մասին խոսույթը մնում է խոցելի։

Երևանը փորձում է փակել հակամշտության պատմական օրակարգը, մինչդեռ Բաքուն այն վերածում է ազդեցության հիմնական լծակի․ «խաղաղության» մասին խոսույթը մնում է խոցելի։


«Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ 1918 թվականի մարտի 31-ի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքվի համար պատմությունը քաղաքական ճնշման գործիք է։

Ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվում են միակողմանի՝ որպես «հայկական ցեղասպանություն ադրբեջանցիների նկատմամբ», ձևավորելով հստակ նարատիվ, որը միտված է ազդեցություն ունենալ բանակցային գործընթացների վրա։

1918 թվականի Բաքվի դեպքերը պատմագիտության մեջ գնահատվում են որպես բարդ և բազմաշերտ բախումներ՝ պայմանավորված Ռուսական կայսրության փլուզմամբ, քաղաքացիական պատերազմի քաոսով և իշխանության վակուումով։ Այդ իրադարձությունների ընթացքում արձանագրվել են փոխադարձ բռնություններ, և դրանց միակողմանի ներկայացումը խեղաթյուրում է պատմական իրականությունը՝ ծառայելով կոնկրետ քաղաքական նպատակների։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության առանցքային շեշտադրումներից մեկը «ցեղասպանություն» ձևակերպման կիրառումն է։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանությունը պահանջում է հստակ ապացույցներ՝ կանխամտածված և համակարգված ոչնչացման վերաբերյալ։ Նման որակավորում տալը 1918 թվականի դեպքերին չունի բավարար իրավական հիմք և ավելի շատ կրում է քարոզչական բնույթ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Երևանի փոխարեն «Իրևան» անվան օգտագործումը։ Սա հստակ քաղաքական ուղերձ է՝ տարածքային ենթատեքստով։ Այն ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անշրջելիությունը։

Հայտարարության կառուցվածքը ևս խոսուն է․ 1918 թվականի իրադարձությունները կապվում են 20-րդ դարի վերջի զարգացումների հետ՝ ստեղծելով մեկ միասնական մեղադրական շղթա՝ մինչև Խոջալու և հետագա հակամարտություններ։ Այս մոտեցումը նպատակ ունի միջազգային հանրության աչքում ձևավորել այն ընկալումը, թե հայերը երկարաժամկետ և համակարգված բռնությունների հեղինակ են։ Սա նարատիվային ռազմավարություն է, որի միջոցով փորձ է արվում ոչ միայն արդարացնել սեփական գործողությունները, այլև կանխարգելել Հայաստանի դիվանագիտական հակազդեցությունը։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում,

Ադրբեջան

«Ադրբեջան» տերմինը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետությանը, որը անկախ պետություն է Հարավային Կովկասում։ Պատմականորեն տարածքը եղել է տարբեր կայսրությունների (Օսմանյան, Պարսկական, Ռուսական) մաս, իսկ նրա մայրաքաղաք Բաքուն հայտնի է իր հնագույն բնակեցմամբ և նավթային բումով 19-20-րդ դարերում։ Մշակութային առումով Ադրբեջանը նշանակալի է իր միջնադարյան ճարտարապետությամբ, մուղամ երաժշտական ավանդույթով և կովկասյան բազմազան ժառանգությամբ։

Բաքու

Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է և Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստը։ Քաղաքի պատմությունը թվագրվում է հնագույն ժամանակներից, իսկ միջնադարում այն եղել է Շիրվանշահերի պետության կարևոր կենտրոն։ Այսօր Բաքուն հայտնի է իր «Կրակե աշտարակներով», Իչերի Շեհեր հին քաղաքամասով և ժամանակակից ճարտարապետությամբ։

Ռուսական կայսրություն

«Ռուսական կայսրությունը» եղել է պատմական պետություն, որը գոյություն է ունեցել 1721-1917 թվականներին՝ սկսած Պետրոս Մեծի կողմից կայսրության հռչակումից մինչև Փետրվարյան հեղափոխությունը։ Այն ձևավորվել է Մոսկովյան թագավորության հիմքի վրա և իր գոյության ընթացքում դարձել աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը՝ ընդգրկելով Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի (Ալյասկա) մեծ տարածքներ։ Կայսրության պատմությունը ներառում է ինչպես ռազմական-քաղաքական հզորության գագաթնակետ, այնպես էլ սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամեր, որոնք հանգեցրին նրա անկմանը։

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և պատմական մշակութային կենտրոն։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Երեբունի ամրոցի կառուցմամբ, ինչը այն դարձնում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Այսօր Երևանը հայ ժողովրդի հոգևոր ու ազգային ինքնության խորհրդանիշն է՝ համադրելով հնագույն հուշարձանները ժամանակակից քաղաքաշինության հետ։

Իրևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը, որի հիմնադրումը թվագրվում է մ.թ.ա. 782 թվականին (Էրեբունի ամրոցի հիմնադրմամբ)։ Քաղաքը պատմական մեծ փոփոխությունների ականատես է եղել, սակայն իր ներկայիս ժամանակակից տեսքը հիմնականում ձևավորվել է խորհրդային տարիներին՝ վարդագույն տուֆից կառուցված յուրահատուկ ճարտարապետությամբ։ Այսօր Երևանը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնն է։

Խոջալու

«Խոջալու» գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Այն հայտնի է դարձել 1992 թվականի փետրվարի 25-26-ին տեղի ունեցած ողբերգական կոտորածով, երբ ադրբեջանական զինված խմբավորումները գյուղի խաղաղ բնակչության դեմ կազմակերպեցին զանգվածային սպանություններ, որոնք ճանաչվեցին որպես ցեղասպանության ակտ։ Այսօր Խոջալուն հիշատակի և հայ ժողովրդի դիմադրության խորհրդանիշ է։

Հայաստան

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ հարուստ պատմական և մշակութային ժառանգությամբ։ Այն հայտնի է իր բազմաթիվ պատմական հուշարձաններով, ինչպիսիք են Էջմիածինը՝ քրիստոնեական աշխարհի առաջին պետական եկեղեցին (հիմնադրվել է 301 թ.), և Գառնիի հեթանոսական տաճարը (I դ.)։ Հայաստանի մշակույթը պահպանվել է նաև իր ունիկալ գրականության, երաժշտության և խոհանոցի միջոցով։