Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

Տնտեսագետ, ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքներին՝ գազի, էլեկտրաէներգիայի և այլ ներմուծվող ապրանքների կանխատեսվող գնաճին:

Մայիսի 21-ին լրատվամիջոցները տեղեկացրել էին Հայաստանին մատակարարվող գազի գները բարձրացնելու Ռուսաստանի մտադրության մասին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման մասին, երբ իշխանությունները լռում են կարգավորող մարմնի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի՝ սակագների բարձրացման հնարավորության մասին տեղեկատվության ֆոնին։

Նա պաշտոնական թվերի հիման վրա նշել է ներկայում թե՛ ՀՀ-ի, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական կախվածության աստիճանը ռուսական էներգակիրներից ու շուկայից:

Տնտեսագետի գնահատմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորացրել է կախվածությունը ՌԴ-ից, իսկ կապերի խզումը ճգնաժամի կտանի:

«ԵՄ ստանդարտներին, անգամ ՌԴ ստանդարտներին մեր արտադրանքը չենք համապատասխանեցրել, ՀՀ իշխանությունն իր «տնային աշխատանքն» անգամ չի կատարել և փողի մի մասը վատնում է շոուների վրա: Կորցնելով ռուսական շուկան՝ չենք ստանա այլ շուկա: Վազում ենք Եվրոպայի հետևից, երբ մեր իսկ շալվարը մեր հագից ընկնում է»,- նշել է Աշոտյանը և հավելել, որ Հայաստան ներմուծվող ցորենի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Որպես այլընտրանք՝ դիտարկվող Թուրքիան հանդիսանում է աշխարհում ալյուրի խոշորագույն արտադրողներից մեկը, սակայն այդ ուղղությունն ունի քաղաքական գործոններ։ Ըստ տնտեսագետի՝ նպատակը պետք է լինի ոչ թե մի կախվածությունը մյուսով փոխարինելը, այլ շուկայի դիվերսիֆիկացումը։

«Օրվա իշխանությունը խոսում է, որ պետք է Թուրքիայի հետ կարգավորվեն հարաբերությունները, դա է պահանջում ազգային շահը, խնդիր չկա, թո՛ղ, օրինակ, 20%-ն էլ լիներ Թուրքիայից, մի 20%-ը՝ ուրիշ կետից, որպեսզի մի կետից կախված չլինեինք, բայց այս ամբողջ ընթացքում ի

Հայաստան

Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն մշակույթով և քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունած պետություն լինելու պատմությամբ (301 թ.): Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած Ուրարտուի թագավորությունից, միջնադարյան թագավորություններից մինչև խորհրդային տարիներ, և 1991-ին վերականգնել է իր անկախությունը: Այսօր Հայաստանը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ, հին վանքերով (օրինակ՝ Գեղարդն ու Էջմիածինը) և հարուստ խոհանոցով:

Ռուսաստան

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է՝ հարուստ պատմությամբ, որը սկիզբ է առնում Կիևյան Ռուսիայից` 9-րդ դարում: Ավելի ուշ այն դարձավ Ռուսական կայսրություն, ապա՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) գլխավոր մասը, որը մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի համաշխարհային քաղաքականության վրա: Այսօր Ռուսաստանը հայտնի է իր յուրահատուկ մշակույթով, ճարտարապետությամբ (օրինակ՝ Մոսկվայի Կրեմլը և Կարմիր հրապարակը) և գրականության մեծագույն ներկայացուցիչներով:

Եվրոպա

Եվրոպան աշխարհի վեց մայրցամաքներից մեկն է, որը հարուստ է պատմական ու մշակութային ժառանգությամբ։ Այն համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը, որտեղ ծաղկել են հին հունական և հռոմեական մշակույթները, Վերածննդի դարաշրջանը և լուսավորության գաղափարները։ Եվրոպան հայտնի է իր բազմազան լեզուներով, ավանդույթներով ու ճարտարապետական հուշարձաններով, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը, Կոլիզեումը և Ակրոպոլիսը։

Թուրքիա

Թուրքիան պատմականորեն կարևոր երկիր է, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։ Այն ժամանակին եղել է Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների կենտրոնը, իսկ 1923 թվականին հիմնադրվել է որպես ժամանակակից հանրապետություն՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ղեկավարությամբ։ Երկիրը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ինչպիսիք են Ստամբուլի պատմական վայրերը, Կապադովկիայի եզակի լանդշաֆտները և Էֆեսոսի հնագույն ավերակները։