Բաժանորդագրվել
Լևոն Զուրաբյանի խոսքով` Փաշինյանն իշխանության եկավ որպես հեղափոխական մաչո, սակայն հիմա պարզապես վերականգնել է հին ռեժիմի ամենավատ հատկանիշները։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին՝ այս անգամ էլ «Ընտրում է Հայաստանը» բանավեճի ժամանակ սպառնաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Բանավեճին, որտեղ մասնակցում էին ընտրություններին առաջադրված կուսակցությունների առաջին համարները, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը չի կարողանալու լքել Հայաստանը` նկատի ունենալով, որ բանտարկելու են նրան։
Սպառնալիքին արձագանքեց ՀԱԿ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ քննադատելով գործող իշխանության գործելաոճը և դատաիրավական համակարգում տիրող իրավիճակը:
«Ի՞նչ գիտեք, որ «Ուժեղ Հայաստանի» քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանը չի լքելու Հայաստանը։ Այսինքն՝ արդեն այդ որոշումը կայացրե՞լ է քննիչը, դատավորը այդ որոշումն ընդունելո՞ւ է։ Դուք եկել եք իշխանություն որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք Մացոների իշխանություն, էսօր Մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահ է։ Դուք պետք է անցումային արդարադատություն իրականացնեիք, բայց դուք հին ռեժիմի ամենավատ հատկանիշները վերականգնել եք ու իրականացնում եք կամայական դատավարություններ»,– ասաց Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ գործող քաղաքական թիմը արդարադատությունը սեփական քաղաքական նպատակներին է ծառայեցնում:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը , որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու լքել ՀՀ-ն, քանի որ գտնվելու է քրեակատարողական հիմնարկում լրտեսության և փողերի լվացման հոդ